Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Դժբախտ երջանկություն

Մի երկու տարի առաջ Հայաստանի իշխանությանը կարծես թե հաջողվեց իր համար մի հիանալի բան` հասարակության ուշադրությունը բուն առօրյայի խնդիրներից շեղել դեպի հեռուստաեթեր, տեղափոխել վիրտուալ իրականություն, իրականության համար իշխանության պատասխանատվությունը սահուն կերպով դնելով հեռուստաընկերությունների վրա, իշխանությանն էլ, այսինքն` ինքն իրեն էլ տալով հասարակության աչքին հերոսանալու, առաքինի արժեքների համար պայքարողի կեցվածք որդեգրելու հնարավորություն:

Հայաստանում սկսվեց և ծավալվեց հեռուստաեթերի քննարկման մի հանրային ալիք, երբ բոլորը սկսեցին խոսել, թե ինչքան վատն է հայկական հեռուստաեթերը, ինչքան վատ արժեքներ է այն քարոզում, ինչպես է կրիմինալացնում հանրային գիտակցությունը, փչացնում մատաղ սերնդին: Հրապարակ ելան փորձագետներ, մտավորականների մի մեծ խումբ, որոնք նուրբ հոտառությամբ բաց չեն թողնում իշխանական քիմքին համապատասխանելու որևէ առիթ, սկսեցին քննադատել հեռուստաընկերություններին, դատապարտել հայկական սերիալները, անել ինչ-որ արժեքային գրաքննության մարմին ստեղծելու կոչեր, բնականաբար թաքուն հույս ունենալով տեղ գտնել այդ մարմնում և քիչ թե շատ երաշխավորել իշխանության համար սեփական օգտակարության տևականությունը: Մի խոսքով, երևի թե շատ քիչ է մնացել, որ հեռուստաընկերությունները հայտարարվեն ժողովրդի, ազգի, պետության, «հայկական աշխարհի» թշնամիներ:

Հետաքրքրականն, իհարկե, այն է, որ հեռուստաընկերություններն այդպիսին համարվում են ոչ թե ժողովրդից իրականությունը թաքցնելու, հասարակությանն ապատեղեկացնելու, իշխանական միջոցառումներն ու գործողությունները գովերգելու, իսկ ընդդիմադիր քաղաքացիներին հոգեխանգարվածներ, ամբոխ, հարբեցողներ, թմրամոլներ անվանելու, ընդդիմությանը և նրա համախոհներին ծաղրելու համար, այլ այն բանի համար, որ գոնե սերիալների միջոցով հեռուստաընկերությունների եթերում քիչ թե շատ արտացոլվում է իրականությունը, այն իրականությունը, որ արդեն երկար տարիներ առկա է Հայաստանի Հանրապետություն կոչվող տարածքում: Իրականությունը ցուցադրող հեռուստաընկերությունը ժողովրդի թշնամին է, իսկ իրականությունը խեղելը, իրականությունը ինչ-որ հազարամյա անեկդոտների, ձանձրացնող աստղերի, մինչև վերջ բացված ատամների, ուրախների և հնարամիտների, չկայացած միլիոնատերերի և այլ զվարճալիքների տակ թաքցնելով, համարվում է բարոյականության և բարձրարժեքության գագաթ, որին պետք է ձգտի հայկական հեռուստատեսությունը:

Իշխանությունը թող կյանքը փրկի կրիմինալ արժեքներից, եթե իհարկե կարող է, և որ ամենակարևորն է` եթե ունի ցանկություն: Չէ՞ որ կյանքում կրիմինալը վերացնելու համար իշխանությունը, թերևս, պետք է գնա ինքնասպանության: Մեր կյանքի խնդիրներն ամենևին կապ չունեն հեռուստաընկերությունների քարոզած արժեքների հետ: Դրանք հետևանք չեն, այլ պատճառ: Իսկ հետևանքը վերացնելով, պատճառը չի վերանալու, որովհետև պատճառի պատճառներ կան, որոնց մասին շատ է ասվում, գրվում, բայց որոնց մասին, չգիտես ինչու, որևէ կերպ չի նախաձեռնվում այնպիսի լայնամասշտաբ հանրային քննարկում, ինչպիսին հեռուստասերիալների հարցը:

Չգիտես ինչու, մեր կյանքի բուն խնդիրները, որ կապված են ոչ թե եթերի, այլ իրականության հետ, ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա չեն դառնում այդօրինակ լայն նախաձեռնությունների պատճառ, որ Հայաստանում վերանա քրեական իրականության պատճառը, ոչ թե հետևանքը հեռուստասերիալի տեսքով: Փոխարենը` հասարակության ուշադրությունը մի որոշ ժամանակով էլ շեղվում է այս անգամ էլ դեպի եթերը: Երևում է` արտաքին քաղաքականությամբ այլևս ոչ մեկին չես շեղի, քանի որ առաջիկայում որևէ միջազգային գագաթնաժողով կամ հավաք չկա, որ այնտեղ ելույթների առիթ լինի, ու հետո այդ ելույթները ցուցադրվեն անվերջ ու անդադար: Ի դեպ, կարելի է այսուհետ հենց այդ ելույթները դարձնել սերիալների սցենար: Կստացվեն արվեստի շատ բարձրարժեք գործեր ու նույնիսկ արտասահմանից կարող են մեծ փողեր առաջարկել այդ սերիալների ցուցադրության իրավունքի համար, հատկապես հակաճգնաժամային թեմայով ելույթների հիման վրա նկարահանված սերիալների:

Լուսանկարը՝ Արթուր Վարդանյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում