Փրկարարները հայտնաբերել են Անդրբայկալում կորած Ми-8 ուղղաթիռը: Անձնակազմի երեք անդամները և «Ավիալեսոօխրան» կազմակերպության չորս աշխատակիցները կենդանի են: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը` հղում կատարելով ՌԴ ԱԻՆ Սիբիրի տարածքային կենտրոնին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ուղղաթիռի անձնակազմի հետ ռադիոկապն ընդհատվել էր, որից հետո համապատասխան սարքերը չորս վթարային ազդանշան էին արձակել, և ուղղաթիռն անհետացել էր:










































