Ինչպես փոխանցում են իրանական աղբյուրները, դեկտեմբերի 5-ին Սպահանի փողոցներից մեկում 14-ամյա մի հայուհի ենթարկվել է ծեծի` «իսլամական» օրենքներին ոչ պատշաճ հագնվելու համար: Ականատեսների խոսքերով՝ երիտասարդ աղջիկը կանգնեցվել է Բասիջ ոստիկանների կողմից։ Գործակալները պնդել են, որ նա անվայել հագուստ է կրում, և ցանկացել են ձերբակալել: Աղջիկը փորձել է դիմադրել, ինչը ականատես մի խումբ երիտասարդներ փորձել են կանխել և խլել աղջկան ոստիկանությունից: Սակայն դեպքի վայր ժամանած լրացուցիչ ուժերը դաժանորեն ցրել են հավաքվածներին, իսկ հայ աղջկան ծեծելուց հետո ձերբակալել են: