Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի մասին խոսելով՝ ՀԱԿ արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ ԵԱՀԿ-ն լուրջ խնդրի առջև է կանգնած, և Աստանայում էլ հարցականի տակ դրվեց ԵԱՀԿ-ի դերը հակամարտությունների կարգավորման հարցում: Կարապետյանի կարծիքով, ԵԱՀԿ-ում ընդունված՝ ոչինչ չասող հռչակագիրը դրա ապացույցն է, քանի որ դրա ընդունման ժամանակ ԵԱՀԿ ոչ մի պետության ղեկավար չկար։ Իսկ ԼՂՀ հարցի վերաբերյալ հնգակողմ հայտարարությունը, ըստ Կարապետյանի, նորություն չէր, և նման հայտարարությունը նշանակություն ունի միայն ուժեղ պետության, ոչ թե Հայաստանի համար: