Այսօր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ավարտվեց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Մինչև 52 կգ քաշային կարգում հանդես եկող Ռուսաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Միշա Ալոյանը եզրափակիչում 13:12 հաշվով առավելության հասավ ուելսցի Էնդրյու Սելբիի նկատմամբ և նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Ընդհանուր առմամբ` Ռուսաստանի հավաքականը Բաքվում նվաճեց երեք մեդալ` 1 ոսկե, երկու` բրոնզե, ի դեպ՝ բրոնզե մեդալներից մեկը նույնպես նվաճեց հայ բռնցքամարտիկը` Դավիթ Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Բաքվում ներկայացված էր 8 բռնցքամարտիկով և ոչ մի մեդալ չնվաճեց` արժանանալով ընդամենը մեկ օլիմպիական ուղեգրի: