Այս տարի Անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման համար ավելի քան կրկնակի քիչ է ծախսվել պետբյուջեից, քան 2006թ.-ին, երբ նշում էինք Անկախության 15-ամյակը:
20-ամյակի միջոցառումների կազմակերպման համար պետբյուջեից հատկացվել էր 214 մլն դրամ, իսկ մնացած շուրջ 200 մլն-ը հոգացել էին գործընկերները և հովանավորները: «Առաջին լրատվականի» հարցադրմանն ի պատասխան Ֆինանսների նախարարությունից հայտնեցին, որ ՀՀ անկախության 15-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով 2006թ. պետական բյուջեից ծախսվել է 483 մլն 671 հազար դրամ:
Ընդ որում՝ 2009 թվականին «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով ՀՀ անկախությանը նվիրված միջոցառումների իրականացման համար մարզերը ֆինանսավորվել են 3 մլն 683.5 հազար դրամի չափով, իսկ 2010 թվականին վերոնշյալ ծրագրով ՀՀ մարզերի ֆինանսավորումը կազմել է 5 մլն 320.3 հազար դրամ:











































