Իրանական «Ադիան Նյուզ» (կրոնական լրատվական) կայքի համաձայն՝ իրանահայ Լուսիկ Մանուկյանը, դիմելով Թեհրանում «Ահլ-է-Բեյթ» իսլամական միջազգային հավաքականության գրասենյակ ու հանդիպելով Հուջաթոլիսլամ Ախթարիի հետ, հրաժարվելով իր կրոնից՝ ընդունել է իսլամ (շիականություն):
«Ահլ-է-Բեյթ» հավաքականության գրասենյակի լրատվական կայքի մատուցմամբ՝ իրանահայ Լուսիկ Մանուկյանը նաև մուսուլմանական «Զահրա» անունն է ընտրել իր համար: