Աֆղանստանում պատերազմի 10 տարիների ընթացքում զոհվել է ԱՄՆ 23 կին քաղաքացի: Այս մասին ասվում է Նյու Յորքի պետական համալսարանի Աշխատանքային դասի կյանքի ուսումնասիրության կենտրոնի (Center for Study of Working Class Life) անցկացրած հետազոտության մեջ:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, մասնագետներն ուսումնասիրել են 2001թ. հոկտեմբերի 7-ից Աֆղանստանում զոհված 1446 զինծառայողների կոնսագրություններ: Նրանք հանգել են այն եզրակացության, որ զոհերի մեծամասնությունը`67%-ը, ունեցել է բարձրագույն կրթություն, իսկ 71%-ը եղել է մինչև 30 տարեկան:
Բացի այդ, 1446 զոհերի մեծ մասը ամերիկյան հարավային, կենտրոնական և արևմտյան նահանգների՝ առավելապես գյուղական բնակավայրերի և փոքր քաղաքների բնակիչներ են, որտեղ բնակչության եկամուտը միջինից ցածր է: