Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հաջորդ շաբաթ Բաքու է ժամանելու քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վիլյամ Բըրնսը։ Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան։
Բրայզան, սակայն, չի մանրամասնել Բըրնսի ադրբեջանական այցի ծրագիրն ու բանակցությունների թեման։ Նշվում է, որ դա կլինի Բըրնսի երկրորդ ադրբեջանական այցը։ Առաջին այցը տեղի է ունեցել 2010 թվականի փետրվարին։
Իսկ այս տարվա սեպտեմբերին Բըրնսը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։











































