Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հոկտեմբերի 22-23-ը ժամանելու է Բաքու՝ մասնակցելու «Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում» կոնֆերանսին: Այս մասին տեղեկացնում է «1News.az» լրատվական կայքը: Հավաքի հիմնական նպատակը Հարավային Կովկասի ակտիվ ներգրավումն է գլոբալ ինտեգրացիոն գործընթացներին, սառեցված հիմնախնդիրների լուծման ուղիների ուսումնասիրությունը, տարածաշրջանում անվտանգության եւ կայունության իրացումը, տնտեսության եւ քաղաքականության ոլորտում համագործակցության ակտիվացումը: