Thursday, 18 04 2024
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին

Նոր տարեգրության դիմաց

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երեկ երեկոյան ցնծություն պարգևեց ամբողջ Հայաստանին և թերևս` աշխարհասփյուռ հայությանը: Բոլոր հայերի ուշադրությունը երեկ գամված էր «Հանրապետական» մարզադաշտին, որտեղ մեր տղաները, այսպես ասած, յուրօրինակ կիսաեզրափակիչ խաղ էին խաղում «Եվրո 2012»-ի ընտրական մրցաշարի ենթախմբային փուլում` ընդունելով Մակեդոնիայի հավաքականին:

Մակեդոնիայի համար խաղը ոչինչ չէր որոշում` մարզական պատվից բացի, իսկ մեր տղաների համար հաղթանակը կենսականորեն անհրաժեշտ էր, որպեսզի Դուբլինում Իռլանդիայի հավաքականի հետ վերջին տուրի խաղում վիճարկեն «Եվրո 2012»-ի ուղեգիրը կամ առնվազն այդ ուղեգրի համար պայքարի անցումային խաղի իրավունքը: Մեր հավաքականը Մակեդոնիայի հետ այդ յուրօրինակ «կիսաեզրափակիչում» ուղղակի փայլուն արդյունքի հասավ` հաղթելով 4:1 հաշվով: Պետք էր տեսնել, թե երեկ ինչ էր կատարվում Երևանի փողոցներում: Այլ կերպ, քան համազգային միասնություն, ընդ որում` ակամա, չպայմանավորված, այսպես ասած` բնական միասնություն, թերևս դժվար էր որակել երևանյան մթնոլորտը, և համոզված ենք` նաև մթնոլորտը հանրապետության այլ քաղաքներում, քաղաքացիների տներում:

Երևի թե չափազանցություն չթվա, սակայն անկախության քսան տարիների ընթացքում երևի թե մատների վրա կարելի է հաշվել մեր ապրած այդ կարգի համազգային, համընդհանուր ուրախությունները: Երեկվա հաղթանակի տված բերկրանքը և մթնոլորտը կարելի էր համեմատել, ասենք, Անկախության «այո»-ի կամ Շուշիի ազատագրման բերկրանքի հետ: Երեկ բոլորս վերապրում էինք այդ բերկրանքը, որին երկու տասնամյակ առաջ մենք հասել էինք մեր համառության, մեր տոկունության, մեր համբերության և աշխատանքի, մեր պայքարի ու ազատատենչության շնորհիվ: Եվ այսօր էլ մենք ականատես ենք լինում հենց այդ ամենից ծնված արդյունքին, պարզապես արդեն ոչ թե մեր հավաքական կամքի, համազգային շարժման կամ ազատամարտիկների, այլ մեր ֆուտբոլիստների կամքի, պայքարի, համառության և նվիրվածության արդյունքում:

Եվ այս հաղթանակը երևի թե գալիս է ճիշտ պահին և ճիշտ տեղում, երբ այսօր մեր ժողովրդից, մեր ամբողջ ժողովրդից է նույնը պահանջվում հաղթելու, Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած խնդիրները կամքի, համառության, նվիրվածության և պայքարի արդյունքում լուծելու համար: Եվ մեր հավաքականի օրինակը պետք է վարակիչ լինի մեր բոլոր քաղաքացիների համար, մեր հավաքականի օրինակը պետք է ուսանելի լինի բոլոր նրանց համար, ովքեր ուզում են ինչ-որ բան փոխել, ովքեր ուզում են հաղթել: Այժմ մեր հավաքականին սպասում է չափազանց դժվարին հանդիպում Իռլանդիայի հավաքականի հետ` Դուբլինում:

Այդ խաղը մեզ համար «եզրափակիչ» է, որով, սակայն, ոչ թե ավարտվելու է, այլ սկսվելու է մի նոր տարեգրություն, և ոչ թե հայկական ֆուտբոլի, այլ առաջին հերթին հայ մարդու հոգեբանության առումով, որովհետև Հայաստանի հավաքականի այդ հաղթանակի դեպքում հայ մարդը հոգեբանորեն վերագտնելու է հաղթանակի անմիջական զգացումը, իրական հաղթանակը նորից զգալու է «իր մաշկի» վրա: Կեցցե՛ք տղաներ, Հայաստանին և հայությանը անմոռանալի զգացումներ պատճառելու համար, և կեցցե՛ք նույնիսկ այն դեպքում, եթե Իռլանդիայում ինչ-որ բան չստացվի: Միևնույն է, դուք արդեն արեցիք շատ բան, և կեցցե՛ք դուք: Սպասենք Իռլանդիայի հետ խաղին և մաղթենք մեր հավաքականին հաղթանակ, որին մեր տղաները իսկապես արժանի են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում