Րոպեներ առաջ ավարտվեց «Եվրո-2012»-ի ընտրական փուլի Հայաստան-Մակեդոնիա հանդիպման առաջին խաղակեսը: Վարդան Մինասյանի սաներն այնքան էլ ակտիվ չսկսեցին հանդիպումը և առաջին վտանգավոր գրոհը կազմակերպեցին 10-րդ րոպեին` Յուրա Մովսիսյանի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:
Այդուհետ մեր տղաները տիրեցին նախաձեռնությանը: 28-րդ րոպեին նույն Յուրա Մովսիսյանը հրաշալի անցում կատարեց աջ եզրով ու փոխանցում կատարեց տուգանային հրապարակի կենտրոնում միայնակ հայտնված Մարկոսին, վերջինս մոտ տարածությունից դիպուկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը:
34-րդ րոպեին Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիկ Մխիթարյանը մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում շրջանցեց երկու պաշտպանի և ձախ ոտքով այն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը:
Հայաստան-Մակեդոնիա` 2:0, ընդմիջում: