Մոսկվան ԱՊՀ երկրների միջև հակամարտությունը հավանական չի համարում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսեյ Բորոդավկինը` Պետդումայում ներկայացնելով Համատեղ անվտանգության պայմանագրում փոփոխություններ մտցնելու արձանագրությունը:
Պատասխանելով այն հարցին, թե ո՞ւմ կօգնի Ռուսաստանը ԱՊՀ տարածքում հակամարտության դեպքում՝ դիվանագետը նշել է, որ առաջին հերթին պետք է «ուժերը կենտրոնացնել այն բանի վրա, որպեսզի թույլ չտան իրադրության այդպիսի զարգացում»:
«Հենց դա էլ արվում է, և այդպիսի իրական հեռանկարներ մենք չենք տեսնում: Ընդհակառակը, միտում կա, որ ԱՊՀ տարածքում զարգացել են ինտեգրացիոն հարցերը անվտանգության և տնտեսության ոլորտներում»,- ասել է Բորոդավկինը:










































