Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Երկրաշարժը շարունակում է շնչել մեր ծոծրակին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին
Դիմում-ուղերձ
ՀՀ կառավարության` աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման կարգը սահմանող որոշումներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին
Հարգելի պարոն նախագահ և պարոն վարչապետ
Բոլորիս է հայտնի, որ հետերկրաշարժյան տարիներին հիմնականում սոցիալ-տնտեսական ծանր պայմանների, գործազրկության և անօթևանության պատճառով Հայաստանից ու հատկապես աղետի գոտուց հազարավոր ընտանիքներ արտագաղթեցին: Նրանց թվում կան հարյուրավոր այնպիսի ընտանիքներ, որոնք երկրաշարժին բնակարան էին կորցրել, սակայն մինչև օրս պետության կողմից չեն փոխհատուցվել: Իսկ նման ընտանիքներից շատերը, վերահաշվառման ժամանակ բացակայելով Հայաստանից, հաշվառված չեն հերթացուցակներում և, փաստորեն, զրկված են բնակարան ստանալու իրավունքից, քանի որ աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման կարգը սահմանող կառավարական որոշումներով դիմումների ընդունման վերջնաժամկետ էր նշանակվել 2008 թ. դեկտեմբերի 15-ը:
Ավելին, նույն որոշումների համաձայն՝ սահմանված ժամկետում դիմում չներկայացրած անձանց նկատմամբ բնակարանների արտահերթ հատկացման մասով պետական աջակցության պարտավորությունները համարվում են դադարեցված: Ցավոք, այս որոշումը տարածվում է նաև 2008-ից հետո հայրենիք ներգաղթած տասնյակ անօթևան ընտանիքների վրա, ինչի պատճառով աղետի գոտում վերջին երկու տարիներին հայրենիք վերադարձած փաստացի անօթևան, սակայն անօթևանի կարգավիճակից զրկված ընտանիքները պարտադրված են կրկին հեռանալ Հայաստանից: Ի դեպ, ներգաղթած ընտանիքներից շատերը չունեն անգամ ժամանակավոր կացարաններ և բնակվում են հարազատների կամ վարձակալած բնակարաններում:
Ուստի դիմում ենք Ձեզ` ակնկալելով, որ ՀՀ կառավարությունը շուտափույթ կերպով կանդրադառնա վերը շարադրված հիմնախնդրին և հաշվառման կարգի վերաբերյալ որոշումներում անհրաժեշտ փոփոխություններ կատարելով` երկրաշարժի պատճառով անօթևան մնացած, սակայն Հայաստանից ժամանակավորապես բացակայելու և տարաբնույթ այլ պատճառներով հաշվառումից դուրս մնացած ընտանիքներին հնարավորություն կտա օգտվելու անօթևանների հերթացուցակներում հաշվառվելու և կորցրած բնակարանի դիմաց փոխհատուցվելու իրավունքից:
«Շիրակ կենտրոն» ՀԿ
Գյումրի, 06.12.2010 թ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում