Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Սլովենիայի Հանրապետության նախագահ Դանիլո Թյիրկի հետ:
Երկու երկրների նախագահները քննարկել են Հայաստանի և Սլովենիայի միջև հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, անդրադարձել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում հայ-սլովենական փոխգործակցության ակտիվացմանը:
Հեռախոսազրույցը կայացել է սլովենական կողմի նախաձեռնությամբ: