Զարմանալի է, թե ինչու է ադրբեջանական կողմը խուսափում խոսել Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների Բրյուսելում հոկտեմբերի 6-ին ունեցած կարճատև առանձնազրույցի մասին: Հավանաբար նրանց մտահոգում է այդ խոսակցության բովանդակությունը: Ամեն դեպքում, տեղի ունեցած փաստը դիվանագիտական ոչ բարձրաստիճան պաշտոնյայի միջոցով հերքելը իրականությունը թաքցնելու անհաջող փորձ է:











































