Tuesday, 09 06 2026
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին

Սարկոզին գնաց. Պետք է պայմանավորվել Պուտինի հետ

Երևանում բավական հագեցած օրակարգով ուղեկցելով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, Սերժ Սարգսյանը ինչպես ասում են այդ խառը վիճակում չի մոռացել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի ծննդյան 59-ամյակը շնորհավորելու մասին: Ընդ որում, «մի ձեռքով» երկու ձմերուկ բռնելու այդ իրողության մեջ հետաքրքրականն այն է, որ օրինակ 2010 թվականին Սերժ Սարգսյանը «մոռացել» էր Պուտինին շնորհավորել, կամ էլ պարզապես նախագահականն էր մոռացել այդ մասին պաշտոնական հաղորդագրություն տարածել:

Բայց այդ դեպքում առավել ևս հետաքրքրական է, որ 2011 թվականին ոչ շնորհավորելն էին մոռացել, ոչ էլ այդ մասին պաշտոնական հաղորդագրություն տարածելը, այն դեպքում, երբ Սարկոզին «մոռանալու» թերևս իսկապես լուրջ առիթ էր: Բայց, մյուս կողմից, «չմոռանալու» պատճառը միգուցե հենց Սարկոզին էր:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը վերջին երկու շաբաթների ընթացքում պաշտոնական այց է կատարում Ֆրանսիա, իսկ հետո էլ պետական այցով այստեղ հյուրընկալում Ֆրանսիայի նախագահին: Այդ ինտենսիվ շփումը անկասկած կարող էր առաջացնել Ռուսաստանի իշխանության հետաքրքրությունը, ինչը նման դեպքերում կարող է արտահայտվել բավական կոշտ արձագանքի ձևով: Իսկ ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը հոկտեմբերին պատրաստվում է մեկնել Մոսկվա, հետևաբար պետք է անի այնպես, որ Մոսկվայում իրեն զայրացած չսպասեն:

Իսկ Ռուսաստանի իշխանությունը, ինչպես պարզվեց, իրականում ՌԴ վարչապետն է, ոչ թե նախագահը: Ու ահա այդ պատճառով էլ Հայաստանի նախագահը շնորհավորել է ՌԴ վարչապետին: Բայց, այստեղ իհարկե մեկ այլ ուշագրավ բան էլ կա, Սարկոզիի այցից բացի: Բանն այն է, որ Հայաստանում այժմ ընթանում է ընդդիմության շուրջօրյա հանրահավաքը, որը կարող է դեռ երկար շարունակվել:

Ըստ երևույթին Սերժ Սարգսյանին այստեղ Պուտինի աջակցությունն է պետք, ինչպես պետք էր եղել 2008 թվականի նախագահական ընտրությանը, ինչը ստանալու համար Սերժ Սարգսյանը մարտի 1-ից հետո Մոսկվա մեկնեց և շնորհակալություն հայտնեց ՌԴ այն ժամանակվա նախագահ Պուտինից: Արդյոք Սերժ Սարգսյանն այժմ էլ չի փորձում ստանալ Պուտինի աջակցությունը այն դեպքի համար, երբ ընդդիմության շուրջօրյա հանրահավաքները վերածվեն իսկապես լուրջ զանգվածի մոբիլիցազիա ապահովող մի գործընթացի, երբ իշխանությունն այլևս որևէ միջոցով, անգամ ճանապարհները փակելով և մարդկանց ահաբեկելով չի կարողանա դիմագրավել այդ մոբիլիզացիային: Ընդհանուր առմամբ առայժմ շուրջօրյա հանրահավաքները իհարկե այդպիսի հեռանկար այդքան էլ չեն ենթադրում, գոնե մինչ այս պահը, բայց Սերժ Սարգսյանը երևի թե մտածում է, որ «երկաթը տաք-տաք» պետք է ծեծել, ու երևի թե նախընտրում է արդեն այժմվանից պայմանավորվել Պուտինի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում