Thursday, 30 03 2023
Իրանա-հայ եղբայրությունն ամրապնդվել է, և Իրանը մեղադրում է Բաքվին․ Ադրբեջանի ՊՆ
Ինչով «փակել» օդը․ Հայաստանը պետք է ընտրություն կատարի աշխարհի լավագույն ՀՕՊ համակարգերից
Կայացել է ԵՄ Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպումը
Ֆրանսահայերը ցույցերին չեն մասնակցում, դա պայմանավորված չէ Մակրոնի հայամետ լինելով
Հայկ Կոնջորյանն ընդունել է Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Էսկալացիան կխառնի ամեն ինչ, զանազանել որտեղ է Արցախի տարածքը, որտեղ` Հայաստանինը, դժվար կլինի
21:30
Թուրքիան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար
«Հականացիոնալիզմի» առաջին զոհը
21:15
Ռուսաստանում ապրող կամ այնտեղ գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն այդ երկիրը․ Բլինքեն
Տեռոր է եղել, տեսել են երեխեքը սպանված են` վառել են. Կացարանում զոհվածի պապիկ
20:45
Ռուսաստանն Աֆրիկայի հետ ուղղակի առևտրի հնարավորություն է ստացել
ՀՀ կառավարությունն ապահովում է ազատ մամուլի զարգացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանական կողմը հինգ կետում սահմանից առաջ է տեղակայվել․ ԱԱԾ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Նախապատրաստվում են ՀԱՊԿ զորավարժություններ
Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու քննարկումներ չեն եղել. Զախարովա
ՄՔԴ-ին Հայաստանի միանալու հարցը կլուծվի դաշնակցային ճանապարհով. Զախարովա
19:30
Բնապահպան ակտիվիստները Մադրիդում կարմիր ներկ են լցրել Պատգամավորների կոնգրեսի շենքի վրա
Գերմանիայի մոտեցումները փոխվել են, Հայաստանն ավելի կարևորվում է որպես պետություն
Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Սևանի, տարածաշրջաններում՝ անձրև
Դիվանագիտական բացթողու՞մ, թե՞ իր մասին հիշեցում. ինչու՞ Հայաստանը Հռչակագրին միացավ վերապահումով
«Բրյուսելը հետաքրքրված չէ ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ». Զախարովա
Կալանավորվել է «օրենքով գող» «Շահումյանցի Ժիրոն»
18:52
Չինաստանի վարչապետը նախազգուշացրել է Ասիայում «քաոսի և հակամարտությունների» վտանգի մասին
Դեպքի վայրը խախտվել է. Նորիկյանը` վաշտի կացարանում հրդեհի մասին
18:50
Մալավիում «Ֆրեդի» ցիկլոնի զոհերի թիվը կարող է գերազանցել 1200-ը
Զինդատախազի հետ հանդիպումից լիարժեք բավարարված չենք. կացարանում զոհված զինվորի ծնող
18:40
Հոսպիտալացված Հռոմի պապն իրեն ավելի լավ է զգում և աշխատում է հիվանդանոցից
Էրդողանի բազմիմաստ հայտարարությունը Բայրամովի Իսրայել այցից հետո
18:25
ԵՄ-ի բարգավաճումն ու անվտանգությունը կախված կլինեն Չինաստանի հետ հարաբերություններից. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Սերժ Սարգսյանի ելույթը Ֆրանսիայի հրապարակում՝ Ռոդենի քանդակի բացման առիթով

Սերժ Սարգսյանի ելույթը Ֆրանսիայի հրապարակում՝ Ռոդենի քանդակի բացման առիթով

Մեծարգո´ պարոն Նախագահ,

Հարգարժա´ն ներկաներ,

Սա հրաշալի երևանյան առավոտ է` հրաշալի եղանակ, հրաշալի տրամադրություն, հաճելի միջավայր և լավ մարդիկ: Այսպես մենք ընդունում ենք մեր լավ բարեկամին, իմ ընկերոջը` Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ պարոն Նիկոլա Սարկոզիին: Պարո´ն նախագահ, մենք ողջունում ենք Ձեզ համայն հայության հայրենիքում, իր անկախ գոյության 20-ամյակը նոր-նոր բոլորած Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում:

Ինձ համար իսկապես պատիվ է Ձեզ հետ միասին մասնակցելու մեր քաղաքի այս գեղեցիկ հատվածում ֆրանսիացի աշխարհահռչակ քանդակագործ Օգյուստ Ռոդենի հիասքանչ քանդակի բացման արարողությանը։ Հանճարեղ ֆրանսիացու հոյակերտ ստեղծագործություններից մեկը` նկարիչ Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանը, այսուհետ բնակություն է հաստատելու այստեղ՝ Ֆրանսիայի հրապարակում: Օգյուստ Ռոդենի և Նիկոլա Սարկոզիի այս վեհաշուք ընծան ընդմիշտ խորհրդանշելու է հայ-ֆրանսիական հարատև և անխախտ բարեկամությունը։

Եթե մի պահ մեր շուրջը նայենք՝ դժվար չէ նկատել, որ այս հրապարակը բոլոր կողմերից շրջապատված է մեր ժողովրդի համար սիրելի ու մեծարժեք ազգային խորհրդանիշերով` հայ գրչության հիմնադիր Մեսրոպ Մաշտոցի անունը կրող պողոտայով, Երևանի օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքով և աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հուշարձանով, Երևանի պետական կոնսերվատորիայի շենքով և հայ մեծանուն երգահան Կոմիտասի հուշարձանով, մյուս կողմից` հայ ականավոր նկարիչ Մարտիրոս Սարյանի, հինավուրց Երևանի նոր օրերի արարիչ Թամանյանի և ամերիկահայ դասական Վիլյամ Սարոյանի հուշարձաններով: Մեզ համար այս կարևոր հրապարակը՝ շրջապատված հայոց մեծերով, կոչել ենք մեր թանկ բարեկամի՝ Ֆրանսիայի անունով։ Կարծում եմ` այս փաստը Ֆրանսիայի հանդեպ մեր ժողովրդի վերաբերմունքի և հայ-ֆրանսիական հարաբերու-թյունների արժեքի ու նշանակության լավագույն վկայությունն է:

Ֆրանսիան և հայ-ֆրանսիական հարաբերությունները մեզ համար առանձնահատուկ խորհուրդ ունեն մի քանի պատճառներով: Առաջին և ամենակարևորը` հայերը Հայաստանում և այլուր սիրում են Ֆրանսիան: Համաշխարհային քաղաքակրթության մեջ անջնջելի հետք թողած ֆրանսիական հարուստ մշակույթն ու արժեհամակարգը հարազատ են հայ ժողովրդին և շատ սիրված նրա կողմից:

Մեր ժողովրդին Ֆրանսիայի հետ կապում են նաև պատմական սերտ առնչությունները, որոնք սկիզբ են առել դեռևս վաղ միջնադարում, ապա աստիճանական զարգացում ապրել: Հայտնի են Հայաստանի և Ֆրանսիայի թագավորների ու ազնվական ընտանիքների միջև հաստատված սերտ կապերը` հատկապես Կիլիկիայի հայկական թագավորության շրջանում:

Մեզ կապում է նաև այսօր մոտ կես միլիոնի հասնող ֆրանսահայ համայնքը: Տարբեր ժամանակներում Ֆրանսիայում հաստատված հայերը սերնդեսերունդ ապրել են այնտեղ, սիրել Ֆրանսիան, նվիրվել Ֆրանսիային, լիարժեք ինտեգրվել ֆրանսիական հասարակությանը և իրենց անուրանալի ներդրումն ունեցել Ֆրանսիայի զարգացման ու բարգավաճման գործում: Մեծաթիվ հայեր ֆրանսիացիների հետ կողք-կողքի պայքարել են օտար զավթիչների դեմ, զոհվել հանուն Ֆրանսիայի ազատության:

Ֆրանսահայությունը դարձել է մեր երկրներն ու ժողովուրդները միացնող կամուրջ, դարձել հայ և ֆրանսիական մշակույթների միաձույլ կրողը: Քիչ առաջ մենք ներկա գտնվեցինք մեծ ֆրանսիացու և մեծ հայի՝ Շառլ Ազնավուրի երևանյան տան բացմանը: Մեր ժողովուրդները կարող են հպարտանալ մեր մշակույթները շաղկապող այնպիսի անուններով, ինչպիսիք են Անրի Թրուայան, Գառզուն, Միշել Լեգրանը, Անրի Վերնոյը և այլոք:

Պատմական, մշակութային և մեզ կապող քաղաքակրթական արժեքներն են հենց հանդիսացել այն հենասյունը, որի վրա կառուցվել ու զարգացել են Հայաստանի և Ֆրանսիայի միջպետական հարաբերությունները։ Ֆրանսիան Հայաստանին ձեռք է մեկնել անկախության առաջին իսկ օրվանից, մեզ նեցուկ դարձել մեր երկրի համար ամենածանր պահերին։ Հանձինս Ֆրանսիայի, մենք ունենք մի բարեկամ, որի հետ կարող ենք կիսել մեր ուրախությունները և մտահոգությունները, որը եղել և մնում է մեր կողքին։

Մենք շնորհակալ ենք Ֆրանսիային և ֆրանսիացի ժողովրդին Հայոց Ցեղասպանության հետևանքով հայրենազրկված հարյուր հազարավոր հայերի ապաստանելու համար, իրենց «ես»­ը վերագտնելու և վերստին ոտքի կանգնելու հնարավորությունների ստեղծման համար:

Մենք շնորհակալ ենք անցյալ դարասկզբին հայ ժողովրդին պատուհասած այդ մեծ աղետն իր իսկական անունով՝ Ցեղասպանություն կոչելու և այն օրենքի ուժով դատապարտելու համար:

Մենք շնորհակալ ենք, պարո´ն Նախագահ, երեկվա Ձեր խոսքերի համար, որ Դուք արտասանեցիք Ցեղասպանության հուշահամալիրում: Դրանք հայ ժողովրդի հոգուց բխած և շատ ուժեղ խոսքեր էին:

Մենք շնորհակալ ենք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման և մեր տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատե-լու ուղղությամբ բարեկամ Ֆրանսիայի և, պարո´ն Նախագահ, անձամբ Ձեր հետևողական ջանքերի համար։

Մենք շնորհակալ ենք Սպիտակի երկրաշարժի դժնդակ օրերին հայության կողքին լինելու համար, անկախության քսան տարիների ընթացքում ցուցաբերած և շարունակվող տնտեսական, մարդասիրական և այլ բազմաբնույթ օգնության և օժանդակության համար:

Եվ վերջապես շնորհակալ ենք նաև Եվրամիության հետ մերձեցման ճանապարհին Հայաստանի ջանքերին Ֆրանսիայի իշխանությունների հաստատուն աջակցության համար:

Հարգելի´ հյուրեր և ներկաներ,

Մեր ժողովուրդներին կապող միացյալ պատմությունը և բարեկամությունը, մեր ընդհանուր քաղաքակրթական արժեքները և մշակութային փոխներգրավվածությունը հավերժ են ու մնայուն, ինչպես հավերժ մնայուն են նաև Ռոդենի ստեղծագործությունները։

Ռոդենը, այն հանճարեղ արվեստագետն է, ով իր ձեռքի հպումով կենդանություն է տվել քարին ու մետաղին, շունչ ու շարժում հաղորդել` կերտելով հավերժական խորհրդանիշներ և արտահայտելով մարդկային հոգու ու մտքի թռիչքը:

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի Նախագահ Նիկոլա Սարկոզիին` նման անգնահատելի արժեք Հայաստանին նվիրելու համար:

Մեծարգո´ պարոն Նախագահ,

Իմ համոզմունքն է, որ Երևանի սրտում այս հրաշակերտ ստեղծա¬գործությունը հայերի բազմաթիվ սերունդների համար հանդիսանալու է հայ-ֆրանսիական բարեկամության հավերժության խորհրդանիշ: Կրկին շնորհա¬կալություն այս չքնաղ նվերի համար:

Աստված Ձեզ պահապան:

Աստված պահպանի Ֆրանսիան:

Եվ Կեցցե´ հայ-ֆրանսիական բարեկամությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում