Անդրադառնալով Աստանայում Սերժ Սարգսյանի ելույթին`կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը նշեց, որ երբ կա ստորագրությամբ փաստաթուղթ և բանավոր ելույթ, ինքը նախընտրությունը տալիս է սև ու սպիտակով փաստաթղթին: Նա նշեց, որ Աստանայում հայկական կողմը պարտվողական դիրքորոշումից հետ չկանգնեց, ու հերթական անգամ ստորագրվեց մի լղոզված փաստաթուղթ: Իսկ քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը նշեց, որ հայկական կողմը, իր կարծիքով, ո՛չ հաղթեց, ո՛չ պարտվեց, պարզապես այդ հարցում Եվրոպան ձախողվեց: