Saturday, 25 03 2023
01:00
SOCAR-ը սկսել է ղազախական նավթի տարանցումը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հայ-թուրքական սահմանը բացվել է Հերմինե Նաղդալյանի՞ համար
ԵԱՀԿ-ում դեսպան Պապիկյանի անդրադարձը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը
Ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել Արտաշատում
23:45
Թուրքիային քննադատել են ԱՄՆ-ի կոնգրեսում
23:30
Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը
23:15
Էմանուել Մակրոնը հայտնել է Չինաստան այցելելու ծրագրի մասին
23:00
ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն
Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Լիբանանի վիճակը բոլոր առումներով «գեշ» է․ չի բացառվում՝ բախումներ լինեն
Արմավիրի ջրանցքներից մեկում դի է հայտնաբերվել
Հռոմի ստատուտը վավերացնելով՝ Հայաստանը հաղորդ է դառնում միջազգային իրավակարգին
Բախվել են BMW-ն ու մոպեդը. մոպեդի վրա գտնվող 3 հոգին հայտնվել են ​ավտոբուսի տակ. կա 2 զոհ,1 վիրավոր
Չնայած ԱՄՆ-ի զսպող կոչերին, հողի վրա Ադրբեջանի գործողությունները սահմանափակում է Իրանը
ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել արդյունավետ գործընկերությունն ՀՀ ներքին գործերի նախարարության հետ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ
Հայ գերիների հարցերով փաստաթղթեր են տարածվել Նյու Յորքում, Ժնևում, Վիեննայում և այլուր. Միրզոյան
Էդգար Փարվանյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից
Մխիթարյանի ներկայությունը կհեշտացներ մեր գործը․ Պետրակովի և Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը ուսումնավարժություն է անցկացրել Գյումրու երկաթուղային կայարանում
Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արշակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
Կանգնեցրե՛ք Ալիևին, այլապես մի օր նա և իր «կնքահայր» Էրդողանը կխժռեն նաև ձեզ
Այս որոշումը հսկայական քաղաքական ռեսուրս է տրամադրում․ Տիգրան Եգորյան
Շախմատիստ` Գարրի Կասպարով
Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ
Զոհված 15 զինծառայողների գործով մեղադրյալ, զորամասի հրամանատարի տեղակալի կալանքի ժամկետը երկարաձգվել է
Վրաստանում չորս պատգամավոր զրկվել է մանդատից
Ծեծից հետո 15 կրակոցով սպանել է ծեծողի կնոջն ու վիրավորել ծեծողին

Ռոբերտ Քոչարյանի վերադարձը պահանջված չէ արտաքին ուժերի կողմից

«Ես անհավանական եմ համարում պարոն Քոչարյանի վերադարձը, բացի իրենից այդ վերադարձը ոչ մեկի կողմից պահանջված չէ»,- անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին խոսակցություններին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

Նա նաև նկատեց, որ անգամ, Քոչարյանի համար այդ վերադարձը պահանջված չէ, քանզի մարտավարական առումով` իր համար շահավետ է, որ Սերժ Սարգսյանն ավարտի իր առաջին և գուցե երկրորդ պաշտոնավարումը:
Ըստ բանախոսի` առանց այն էլ Քոչարյանի ազդեցությունը մեծ է հայաստանյան ներքաղաքական զարգացումների վրա, և նրա կողմից դրսևորած ավելի մեծ ճնշումը ռիսկային կլինի հենց Քոչարյանի համար. «Հենց առաջադրումը նրա համար բավական ռիսկային կլինի, բայց առաջադրվելու դեպքում էլ նա չի ընտրվի»:

Մելիքյանը հավելեց, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը պահանջված չէ նաև արտաքին ուժերի կողմից, քանզի արտաքին ուժային կենտրոններից և ոչ մեկին ձեռնտու չէ Հայաստանում հենարան ունենալ այնպիսի մի մարդու, ով կապ ունի Մարտի 1-ի իրադարձությունների հետ:
Նա նաև բացառեց ռուսական սցենարի կիրառումը Հայաստանում:

Խոսելով առաջիկա ընտրություններում իր մասնակցության մասին` Արման Մելիքյանը նշեց, որ դեռևս մտածում է խորհրդարանական ընտրություններում իր մասնակցության ձևաչափի մասին և դեռևս կայացված որոշում չկա, իսկ որոշումը կկայացվի, եթե հստակ լինի, որ առաջիկա ընտրություններն իրապես արդար կլինեն. «Նախագահական ընտրություններին իմ մասնակցությունն առավել հավանական եմ համարում, քան խորհրդարանականին: Ընտրություններին մասնակցությունն ինձ համար երբևէ ինքնանպատակ չի եղել, իսկ խորհրդարանական ընտրություններում, եթե լինի մի ուժ, ում գաղափարներն ինձ հարազատ լինեն, հնարավոր է` ես որպես աջակից լինեմ»,- պարզաբանեց Մելիքյանը և հավելեց, որ ինքը որոշում կկայացի նոյեմբերին, և առավել հավանական է մեծամասնական ընտրակարգով մասնակցի խորհրդարանական ընտրություններին:

Մելիքյանը նաև կանխատեսումներ արեց, թե որ կուսակցությունները կհայտնվեն ապագա խորհրդարանում: Նրա կարծիքով` եթե ներկայիս քաղաքական իրավիճակը պահպանվի, ապա խորհրդարանում կլինեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն: Հարցին, թե ՕԵԿ-ին և «Ժառանգությանը» չի՞ տեսնում խորհրդարանում, Մելիքյանը պատասխանեց. «ՕԵԿ-ը, եթե անցնի էլ, չեմ տեսնում, իսկ եթե մնա այն տրամաբանությունը, որը կա, ապա հնարավոր է նաև «Ժառանգությունը» փոխարինվի ՀԱԿ-ով»:

Ըստ Մելիքյանի` նախընտրական զարգացումների գագաթնակետը լինելու է փետրվար-մարտ ամիսներին բայց այն ժամանակ չի լինի եռաբևեռացվածություն, ինչպես այժմ է` Տեր-Պետրոսյան-Ս. Սարգսյան-Ռ. Քոչարյան, այլ կլինի երկբևեռություն, որովհետև բևեռներից երկուսը կմիավորվեն. «Մինչ այդ Սերժ Սարգսյանը կընտրի, թե ում հետ կհամագործակցի, ես հավանական եմ համարում, որ նա կգերադասի համագործակցել Քոչարյանի հետ, բայց իր առաջադրած պայմաններով»:
Այս բևեռների միավորման հարցում, ըստ Մելիքյանի, մեկ հանգամանք ևս կա, մասմնավորապես, նրա գնահատմամբ, Ռուսաստանը չի ցանկանա Տեր-Պետրոսյանի ծանրակշիռ վերադարձը խորհրդարան կամ նախագահի պաշտոնում, և այդ առումով Ս. Սարգսյանը և Ռ. Քոչարյանը կունենան ռուսական աջակցություն` ընդդեմ Տեր-Պետրոսյանի:

Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա ըստ Մելիքյանի, դատելով Արևմուտքի այսօրվա դիրքորոշումից, և թե ինչպես են այնտեղ գնահատում Մարտի 1-ի իրադարձությունները, ապա Քոչարյան-Սարգսյան տանդեմը նրանց ևս կգոհացնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում