Friday, 29 03 2024
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար

Սարկոզին հեղափոխություն է անում Հայաստանում

Քիչ առաջ նախագահական նստավայրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին վերահաստատել է Հայաստանի նոր ատոմակայանի շինարարության հարցում Ֆրանսիայի առարկայական հետաքրքրվածության փաստը: Նա հայտարարել է, որ առաջիկայում Հայաստան կժամանաի հատուկ պատվիրակություն՝ այդ հարցում Հայաստանին օժանդակելու տարբերակները քննարկելու համար: Սա, ըստ էության, շրջադարձային հանգամանք կարող է լինել թե՛ Հայաստանի էներգետիկ համակարգի, թե՛ ընդհանրապես պետական ընթացքի համար՝ նկատի ունենալով այդ համակարգի ռազմավարական նշանակությունը պետության համար:

Է’լ ավելի հետաքրքրական է Սարկոզիի հայտարարությունն այն մասին, որ Ֆրանսիան Հայաստանին կաջակցի գտնել էներգետիկ այլընտրանքային աղբյուրներ: Սա նույնիսկ կարելի է որակել որպես հեղափոխական հայտարարություն կամ հեղափոխականության հեռանկարներ պարունակող հայտարարություն՝ նկատի ունենալով այն պարզ իրողությունը, որ Հայաստանի ներկայիս էներգետիկ ամբողջ համակարգը գտնվում է Ռուսաստանի ենթակայության տակ: Եվ երբ Ֆրանսիայի նախագահը հայտարարում է, որ կօգնի Հայաստանին էներգետիկ այլընտրանքային աղբյուրների հարցում, դա, թերևս, ենթադրում է Ռուսաստանի էներգետիկ գերիշխանությունից ազատագրվելու ենթատեքստի առկայություն: Իսկ ՌԴ էներգետիկ գերիշխանությունը Հայաստանի վրա հանդիսանում է այն մեծ քաղաքական ազդեցության կարևոր լծակներից մեկը, որ այդ երկիրն ունի Հայաստանի կյանքի վրա: Հետևաբար, ՌԴ էներգետիկ գերիշխանությունից ազատագրվելուն ուղղված քայլը, ըստ էության, նաև ՌԴ քաղաքական գերիշխանությունից որոշակիորեն ձերբազատվելու հեռանկար է ենթադրում:

Իսկ դա Հայաստանի համար իսկապես հեղափոխական զարգացում կարող է լինել կամ կարող է լինել մեր անկախ պետականության ընթացքի հեղափոխական շրջադարձ: Ահա այդ իմաստով Սարկոզիի հայտարարությունը չափազանց հետաքրքրական է, և պետք է հետևել, թե այն որքանով կվերածվի գործնական քաղաքականության, կամ որքան արագ դա տեղի կունենա: Համենայն դեպս, հատկանշական է այն, որ, թեկուզ հայտարարությունների մակարդակով, արդեն իսկ առկա են աննախադեպ շեշտադրումներ, և պետք է ենթադրել, որ Ֆրանսիան այն երկիրը չէ, որ դրանք հենց այնպես շռայլի աջ ու ձախ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում