Saturday, 25 03 2023
01:00
SOCAR-ը սկսել է ղազախական նավթի տարանցումը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հայ-թուրքական սահմանը բացվել է Հերմինե Նաղդալյանի՞ համար
ԵԱՀԿ-ում դեսպան Պապիկյանի անդրադարձը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը
Ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել Արտաշատում
23:45
Թուրքիային քննադատել են ԱՄՆ-ի կոնգրեսում
23:30
Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը
23:15
Էմանուել Մակրոնը հայտնել է Չինաստան այցելելու ծրագրի մասին
23:00
ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն
Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Լիբանանի վիճակը բոլոր առումներով «գեշ» է․ չի բացառվում՝ բախումներ լինեն
Արմավիրի ջրանցքներից մեկում դի է հայտնաբերվել
Հռոմի ստատուտը վավերացնելով՝ Հայաստանը հաղորդ է դառնում միջազգային իրավակարգին
Բախվել են BMW-ն ու մոպեդը. մոպեդի վրա գտնվող 3 հոգին հայտնվել են ​ավտոբուսի տակ. կա 2 զոհ,1 վիրավոր
Չնայած ԱՄՆ-ի զսպող կոչերին, հողի վրա Ադրբեջանի գործողությունները սահմանափակում է Իրանը
ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել արդյունավետ գործընկերությունն ՀՀ ներքին գործերի նախարարության հետ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ
Հայ գերիների հարցերով փաստաթղթեր են տարածվել Նյու Յորքում, Ժնևում, Վիեննայում և այլուր. Միրզոյան
Էդգար Փարվանյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից
Մխիթարյանի ներկայությունը կհեշտացներ մեր գործը․ Պետրակովի և Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը ուսումնավարժություն է անցկացրել Գյումրու երկաթուղային կայարանում
Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արշակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
Կանգնեցրե՛ք Ալիևին, այլապես մի օր նա և իր «կնքահայր» Էրդողանը կխժռեն նաև ձեզ
Այս որոշումը հսկայական քաղաքական ռեսուրս է տրամադրում․ Տիգրան Եգորյան
Շախմատիստ` Գարրի Կասպարով
Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ
Զոհված 15 զինծառայողների գործով մեղադրյալ, զորամասի հրամանատարի տեղակալի կալանքի ժամկետը երկարաձգվել է
Վրաստանում չորս պատգամավոր զրկվել է մանդատից
Ծեծից հետո 15 կրակոցով սպանել է ծեծողի կնոջն ու վիրավորել ծեծողին

Արտահերթ ընտրություններ Հայաստանում միանշանակորեն չեն լինելու. Արամ Հարությունյան

«Արտահերթ ընտրություններ Հայաստանում միանշանակորեն չեն լինելու, իսկ ՀԱԿ-ի հանրահավաքները ոչ այլ ինչ են, եթե ոչ` դեկորացիա, նրա գործունեությունը` շախմատային պարտիայում կատարված հետքայլ»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը:

«Շախմատի առաջին պարտիան ավարտվեց ՀԱԿ-ի պարտությամբ, ժողովուրդը երկխոսությունից ոչինչ էլ չշահեց»,- նկատեց քաղաքական գործիչը: Հարությունյանի խոսքով` Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկանում է ցույց տալ որ ինքն է միակ ընդդիմությունը:

«Իշխանությունները ևս դժվար իրավիճակում են: «Հանրապետական» կուսակցության վիճակն անմխիթար է, նախագահը նստած է ջարդված ոտքով աթոռին, իսկ այդ ջարդված ոտքը հենց վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Եթե իշխանությունը ընտրությունների է գնալու` իրենց ցուցակում ունենալով նման վարչապետի, ապա միանշանակ է, որ Տիգրան Սարգսյանի գնալուց հետո մյուս վարչապետը ավերակների վրա է գալու»,- ասաց Հարությունյանը:

Քաղաքագետի խոսքով` նախընտրական շրջանում բավական բարենպաստ դիրքերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: «Իսկ ահա «Ժառանգությունը» չօգտվեց իրեն ընձեռված հնարավորությունից: ՀՅԴ-ն ևս չօգտվեց բաց դաշտից` դառնալու սոցիալիստական ուժերի մերանը: ՀԱԿ-ում, ցուցակի հետ կապված, տարաձայնություններ են առաջանալու: Խորհրդարանում նրանց տրվելիք տեղերը հաստատ ավելի քիչ են լինելու, քան այնտեղ գտնվող մարդկանց ախորժակն է: Այլակարծությունն այնտեղ տեղ չուն, և Տեր-Պետրոսյանի կարծիքից տարբեր կարծիք արտահայտողները կհամարվեն ՀԱԿ-ի թշնամի»,- համոզմունք հայտնեց Հարությունյանը:

Ամփոփելով` նա տեղեկացրեց, որ կուսակցությունը դաշինք կազմելու բանակցությունների մեջ է` ինչ-ինչ ուժերի հետ, և անպայման մասնակցելու է գալիք խորհրդարանական ընտրություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում