Thursday, 28 03 2024
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում

Պետք է հետաքրքրի յուրաքանչյուր հայի

Ֆրանսիական Nouvelles d’Armenie պարբերականին տված հարցազրույցում, մեծանուն հայ երգիչ, շանսոնյե Շառլ Ազնավուրը, որ այժմ, փաստորեն, նաև Հայաստանի իշխանության ներկայացուցիչ է` դեսպան Շվեյցարիայում, հայ լինելու հարցին է անդրադարձել և հարց տվել, թե մի՞թե հայ լինել նշանակում է բուտիկ ունենալ և «ցեղասպանություն» բառն օգտագործել: Մեծանուն երգիչն այդ խոսքերը ասել է սփյուռքում ապրող հայերի մասին զրույցի համատեքստում, սակայն անկասկած է, որ այդ խոսքն առնչվում է հայերին ընդհանրապես` լինի սփյուռքում, Հայաստանում, թե Արցախում բնակվող հայ:

Ի՞նչ է նշանակում լինել հայ, ո՞րն է հայը, ի՞նչն է հայի «սահմանումը», ինչո՞վ է բնորոշվում հայը՝ որպես մտածող, պատկերացնող, աշխարհում իր տեղն ու դերը ունեցող կամ փնտրող էթնոս, ազգ կամ ժողովուրդ: Այստեղ մասնագիտական դատողությունների դաշտ է, սակայն կարող ենք անգամ սիրողական մակարդակով էլ արձանագրել, որ այս դաշտը բաց է, խոպան է, վակուում է այս դաշտում, և ի՞նչ է հայը հարցը, այսօր չունի ձևակերպված պատասխան՝ թե՛ աշխարհի, թե՛ ամենակարևորը` ինքներս մեզ համար: Ի՞նչ առանցքի վրա ենք ձևավորվում՝ որպես աշխարհով մեկ սփռված մի ժողովուրդ, որը ապրում է 21-րդ դարում: Մեր այդ առանցքը՝ հայի առանցքը, Հայաստան պետությո՞ւնն է, թե՞ պատմական հայկական պետությունները և պատմական անարդարությունը:

Ինչի՞ վրա ենք մենք կառուցում մեր ազգային կյանքը 21-րդ դարում` պետությա՞ն, թե՞ պատմական հիշողության: Դժբախտաբար, այստեղ մենք պետք է արձանագրենք կամ ստիպված ենք արձանագրել, որ մենք մեր կյանքը կառուցում ենք տարբեր պետություններում, բայց պատմական հիշողության վրա: Իսկ մեր պետությունը մենք հիշում ենք այդ պատմական հիշողության կոնտեքստում, երբ գալիս ու հասնում ենք 21-րդ դար: Մինչդեռ թվում է, պայմանական ասած, որ մենք պետք է մեր պետությունից դուրս գայինք ու «շրջեինք» աշխարհով, անցնեինք պատմական ժամանակահատվածներով, նաև հայացք ուղղեինք դեպի ապագան:

Ներկայումս շատ մոդայիկ դարձած ձևակերպում կա` «ինքնության» խնդիր: Դրա մասին հատկապես շատ է սկսել խոսել Հայաստանի իշխանությունը, իհարկե՝ գերազանցապես իշխանության վերարտադրության տրամաբանության մեջ, ինքնության խնդրով կաթվածահար անելով ազգի ստեղծագործական պոտենցիալի ազատ դրսևորումը: Իրականում, սակայն, խնդիրը կա և այն լուրջ է, բայց պահանջում է ազատ և անկաշկանդ քննարկման միջավայր, որտեղ իսկապես պետք է ձևավորվի այն առանցքը, որի շուրջ կազմավորվի, այսպես ասած՝ հավաքվի «հայ» հասկացությունը: Ակնհայտ է, որ մինչ այժմ եղած պատկերացումներն այդ մասին անընկալելի են թե՛ ժամանակակից աշխարհի համար, թե՛ չեն համապատասխանում այդ աշխարհում ապրող ժամանակակից հայության պահանջներին, որն ունի պետություն, սակայն չունի պետականության անբեկանելի գիտակցում և առավելապես կառչած է պատմական հիշողություններից՝ դրանցով բարդույթավորելով իր վարքը և արգելափակելով իր մտավոր և հոգևոր ազատությունը:

Ավելին՝ խնդիրը, թերևս, ոչ այնքան առանցքի ինչ լինելն է, այլ դրա ինչպիսին լինելը, որովհետև առանցքը կա` դա հայկական պետությունն է, որից այն կողմ դժվար է հնարել առավել իրական, առարկայական, շոշափելի մեխանիզմ, որի շուրջ պետք է հավաքվի և գործի աշխարհասփյուռ ազգը: Հարցն այն է, թե ինչպիսի՞ն պետք է լինի այդ հայկական պետությունը, ի՞նչ որակի, ո՞ր պետությամբ ինքզինքը պետք է բնորոշի հայ մարդը: Եվ ահա թե ինչու է այսօր Հայաստանում առկա իրավիճակը, Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն ու զարգացումները, առկա բարքերը, մարդկանց, խմբերի, էլիտաների և այլ շերտերի վարքը ոչ միայն հայաստանցիների, այլ ամբողջ հայության խնդիրը:

Երբ Շառլ Ազնավուրը դատապարտում է Հայաստանում գործող մաֆիային և հայտարարում, որ դրանց պետք է գնդակահարել, ապա դա պետք է լինի ոչ թե միայն Ազնավուրի, այլ բոլոր հայերի դիրքորոշումը, որովհետև Հայաստանում նստած մաֆիան նաև նրանց կյանքին է առնչվում, նրանց ինքնությանն է առնչվում, եթե իհարկե՝ այդ մարդիկ, ապրելով հեռավոր երկրներում, ցանկանում են իրենց հայ զգալ և հայ համարվել: Այսօր հայկական պետության որակը պետք է հետաքրքրի յուրաքանչյուր մարդու, ով իրեն հայ է համարում՝ անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում է ապրում: Մեր ինքնությունը պետք է մենք գտնենք մեր ժամանակակից պետության, ոչ թե մեր պատմության մեջ: Դա չի նշանակում արհամարհել, անտեսել և մոռանալ պատմությունը: Դա ընդամենը նշանակում է պատմությունը ծառայեցնել պետությանը, ոչ թե հակառակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում