Սան Պաուլուում մեկնարկած շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարը տեղափոխվեց իսպանական Բիլբաո, որտեղ կայացավ 6-րդ տուրը: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց իսպանացի Ֆրանսիսկո Վալեխոյի հետ և վաստակած 7 միավորով Նակամուրայի, Անանդի ու Կարլսենի հետ կիսում է երկրորդից հինգերորդ հորիզոնականները:
Մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատար Վասիլի Իվանչուկը սպիտակ խաղաքարերով պարտության մատնեց Հիկարու Նակամուրային և արդեն 6 միավորով գերազանցում է մոտակա հետապնդողներին:
Ֆիդեի վարկանիշային աղյուսակի առաջատարներ Մագնուս Կարլսենն ու Վիշվանաթհան Անանդը կրկին ոչ-ոքի խաղացին:
6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
1.Իվանչուկ 13 մ.
2.Նակամուրա 7 մ.
3.Արոնյան 7 մ.
4.Անանդ 7 մ.
5.Կարլսեն 7 մ.
6.Վալեխո 4 մ.