Սպիտակ տան տնտեսական ազգային խորհրդի ղեկավար, ԱՄՆ նախագահի խորհրդական Լոուրենս Սամմերսը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ ուշ, քան մեկ տարի հետո կարող է դառնալ ԱՄԿ անդամ: «Այս պահին ԱՄԿ անդամակցության վերաբերյալ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ գործնականում վիճելի հարցեր չեն մնացել, խնդիրները մնացել են միայն փաստաթղթերում»,- ասված է նրա հայտարարության մեջ:
Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ բոլոր խնդիրները լուծված են: Բանակցությունների հիմնական թեմաներն առնչվել են պետական ընկերությունների, մտավոր սեփականության իրավունքի, թռչնամսի` Ռուսաստան ներկրման եւ մի շարք այլ խնդիրներին: