Շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում հայ շախմատիստները նվաճել են նաև անհատական պարգևներ: Առաջին, երրորդ և չորրորդ խաղատախտակներում ոսկե մեդալներ նվաճել են համապատասխանաբար Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը և Դավիթ Շահինյանը:
Հայաստանի հավաքականն օլիմպիադայում տարել է 9 հաղթանակ, ունեցել մեկ ոչ-ոքի և 30.5 միավորով դարձել հաղթող` Հնդկաստանի հավաքականից, որը երկրորդ տեղում է, առաջ անցնելով 3 միավորով: Երրորդ տեղում Ռուսաստանի հավաքականն է՝ նույնպես 27.5 միավորով: