Քիչ առաջ խորհրդարանը սկսեց իր հերթական քառօրյան: Ներկայումս խորհրդարանը քննարկում է հերթական նստաշրջանի օրակարգը։ ԱԺ ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունները փորձում են համոզել խորհրդարանին` օրակարգում ընդգրկել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության» մասին և Նվազագույն աշխատավարձի մասին օրենքում փոփոխությունների նախագծերը:
Այս նախագծերով նախատեսվում է բարձրացնել գիտնականների աշխատավարձերը: Խորհրդարանական մեծամասնությունը, սակայն, դեմ է դրան: Իսկ ԱԺ կրթության և գիտության հարցերով հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նշեց, որ անարդար է, երբ չեն անդրադառնում կենսաթոշակառուներին, այլ` միայն գիտնականներին: