ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի կարծիքով՝ «Եվրո 2012»-ի ընտրական փուլի Հայաստան-Մակեդոնիա խաղում մեր հավաքականը հաղթանակ կտոնի 3:0 հաշվով:
«Մեր հավաքականն այսօր արտակարգ ֆուտբոլ է խաղում: Իմ կարծիքով` հոկտեմբերի 7 ին տեղի ունենալիք Հայաստան-Մակեդոնիա հանդիպումը կավարտվի 3:0 հաշվով` հօգուտ մեր թիմի: Ինչ վերաբերում է խմբից դուրս գալու հավանականությանը, ապա կարծում եմ` այն շատ իրական է, և մենք խմբում կզբաղեցնենք երկրորդ տեղն ու կմասնակցենք անցումային խաղերին: Մեր տղաներին մաղթում եմ հաղթանակ, ջիգյարով ու գոլառատ ֆուտբոլ: Ազգովի ձեզ հետ ենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը: