«Եկեք միահամուռ ուժերով պայքարենք հանուն մեր և ապագա սերունդների բարեկեցության, արտագաղթի կանխման ու սերունդ տալու խթանման»։
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-14:00-ը, կառավարության նիստի օրը, Կառավարության շենքի դիմաց Stop changes in maternity leave law (Ո՛չ հղիության նպաստի նվազեցմանը) խմբի անդամները բողոքի ակցիա կիրականացնեն։
Ապագա մայրերը դեմ են «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենքի փոփոխությանը» և ՀՀ նախագահից պահանջում են հետ կանչել այդ օրենքի տակ դրված ստորագրությունը։ Ըստ նրանց` այդ օրենքով ոտնահարվում են ապագա մայրերի իրավունքները:
«Եկեք միահամուռ ուժերով պայքարենք հանուն մեր և ապագա սերունդների բարեկեցության, արտագաղթի կանխման ու սերունդ տալու խթանման»,-ասված է խմբի տարածած հաղորդագրությունում: