Ինչպես նշվում է WikiLeaks-ի կայքում հրապարակված փաստաթղթերում, Իրանի ու Ադրբեջանի իշխանություններն իրենց քաղաքական հակառակորդների դեմ կիրառում են նինձյաների: Այս մասին հաղրդում է NRG իսրայելական գործակալությունը: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատնից ուղարկված հաղորդագրության մեջ ասվում է, թե մի իրանցի հայտնել է դեսպանատանն այն մասին, որ տարբեր մարտական ակումբների ստիպում են համագործակցել իրանական հետախուզության և «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հետ:
«Հիմնականում նինձյաներին օգտագործում են «հատուկ առաքելությունների» համար»,- ասված է հաղորդագրության մեջ: Այդ «հատուկ առաքելություններից» են հանրահավաքների ճնշումը, զինվորների մարզումը, ճնշումն անցանկալի անձանց վրա: Իրանցու հաղորդած տվյալների համաձայն՝ նինձյաներին օգտագործել են նաև քաղաքական հակառակորդներին սպանելու համար: Նինձյաները, ըստ վկայի, գործում են ոչ միայն Իրանում, այլև հարևան պետություններում, օրինակ` Ադրբեջանում: