Thursday, 30 03 2023
ՀՀ կառավարությունն ապահովում է ազատ մամուլի զարգացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանական կողմը հինգ կետում սահմանից առաջ է տեղակայվել․ ԱԱԾ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Նախապատրաստվում են ՀԱՊԿ զորավարժություններ
Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու քննարկումներ չեն եղել. Զախարովա
ՄՔԴ-ին Հայաստանի միանալու հարցը կլուծվի դաշնակցային ճանապարհով. Զախարովա
19:30
Բնապահպան ակտիվիստները Մադրիդում կարմիր ներկ են լցրել Պատգամավորների կոնգրեսի շենքի վրա
Գերմանիայի մոտեցումները փոխվել են, Հայաստանն ավելի կարևորվում է որպես պետություն
Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Սևանի, տարածաշրջաններում՝ անձրև
Դիվանագիտական բացթողու՞մ, թե՞ իր մասին հիշեցում. ինչու՞ Հայաստանը Հռչակագրին միացավ վերապահումով
«Բրյուսելը հետաքրքրված չէ ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ». Զախարովա
Կալանավորվել է «օրենքով գող» «Շահումյանցի Ժիրոն»
18:52
Չինաստանի վարչապետը նախազգուշացրել է Ասիայում «քաոսի և հակամարտությունների» վտանգի մասին
Դեպքի վայրը խախտվել է. Նորիկյանը` վաշտի կացարանում հրդեհի մասին
18:50
Մալավիում «Ֆրեդի» ցիկլոնի զոհերի թիվը կարող է գերազանցել 1200-ը
Զինդատախազի հետ հանդիպումից լիարժեք բավարարված չենք. կացարանում զոհված զինվորի ծնող
18:40
Հոսպիտալացված Հռոմի պապն իրեն ավելի լավ է զգում և աշխատում է հիվանդանոցից
Էրդողանի բազմիմաստ հայտարարությունը Բայրամովի Իսրայել այցից հետո
18:25
ԵՄ-ի բարգավաճումն ու անվտանգությունը կախված կլինեն Չինաստանի հետ հարաբերություններից. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Սա միակ ճանապարհն էր, որի միջոցով հնարավոր էր լինում դեղորայք հասցնել․ Ադրբեջանը գնալով սեղմում է օղակը
Երևանի ու Մոսկվայի միջև Հռոմի ստատուտի թեմայով քննարկումներ են ընթանում. Զախարովա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:01
Օտարերկրյա ընկերությունները դադարեցնում են նավթի արդյունահանումն Իրաքյան Քրդստանում
Լուրերի երեկոյան թողարկում 18։00
Լավրովը հաջորդ շաբաթ Թուրքիա այցի ընթացքում կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը
17:45
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – ՄԱՐՏ 30, 2023
Րաֆֆու փողոցում բռնկված հրդեհը մարվել է
Տվյալներ են ստացվել, որ ՌՈ աշխատակիցն լպիրշ վարք է դրսեւորել սանձազերծել ծեծկռտուք
Վահան Քերոբյանը ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին
Մհեր Գրիգորյանն ընդունել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Հյուսիսատլանտյան տարածաշրջանի գրասենյակի տնօրենին

Վեհաժողովը չէ, որ վերանվաճեց Ազատության հրապարակը. Վլադիմիր Կարապետյան

ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը ՀԱԿ հանրահավաքի ընթացքում անդրադարձավ երեկ երեկոյան ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից ընդունված բանաձևին: Նա նշեց, որ սա 2008թ. մարտի 1-ից հետո ընդունված 5-րդ բանաձևն է: Կարապետյանը շեշտեց, որ Վեհաժողովն իր բանաձևում նշել է, որ այսուհետ էլ շարունակելու է մոնիտորինգը նույն թափով:

Կարապետյանն առանձնացրեց բանաձևի մի քանի կետեր: Նա տեղեկացրեց, որ բանաձևի 3-րդ կետում նշված է, որ Վեհաժողովը մտահոգված է Մարտի 1-ի 10 սպանություններով, դրանց չբացահայտվածության հանգամանքով և առաջարկում է իշխանություններին դրանց քննությունը դարձնել մատչելի և թափանցիկ հանրության համար, իշխանությունները պետք է հրապարակեն քննության միջանկյալ կամ վերջնական զեկույց մինչև տարեվերջ:

Կարապետյանի խոսքերով՝ Վեհաժողովի բանաձևի 6-րդ կետում նշվում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կենսական նշանակություն ունեն Հայաստանի ժողովրդավարացման համար և կոչ է անում հաշվի առնել Վենետիկի հանձնաժողովի կողմից արված հանձնարարականները և դիտորդական մեծ խումբ գործուղել Հայաստան:

ԵԽԽՎ-ն նաև անհանգստություն է հայտնում արդարադատության համակարգի գործունեության վերաբերյալ: Բոլոր ոլորտներում ծաղկող կոռուպցիան ևս մտահոգում է ԵԽԽՎ-ին, ինչն, ըստ բանաձևի, բացասաբար է անդրադառնում ժողովրդավարության հաստատման վրա:
Կարապետյանը նշեց, որ ԵԽԽՎ բանաձևում խոսվում է ոստիկանական համակարգում անհրաժեշտ բարեփոխումների մասին, կոչ է արվում ոստիկանությունը վերցնել քաղաքացիական վերահսկողության տակ, հիմնել ներքին գործերի նախարարություն: Մտահոգիչ է համարում ոստիկանության կողմից ցուցաբերվող դաժանությունների փաստերը:

Ըստ Կարապետյանի՝ հակասություններ կան բանաձևի խոսքի ազատությանը վերաբերող կետում: Նա պարզաբանեց, որ մեկ նշվում է, թե հեռուստառադիոհեռարձակման մրցույթը նորմալ է անցել,- «Ա1+»-ի վերաբերյալ խոսք չկա,- բայց նաև շեշտվում է, որ այն չի նպաստել բազմակարծությանը և կոչ է արվում նոր մրցույթ անցկացնել:

Կարապետյանը նկատեց, որ հարց է ծագում, թե արդյոք այս բանաձևից հետո կարելի՞ է ասել, որ Մարտի 1-ի էջը փակված է. «Փակողը տարբեր միջազգային վեհաժողովները չեն, այլ մենք՝ ՀՀ ժողովուրդը: Վեհաժողովը չէ, որ վերանվաճեց Ազատության հրապարակը և հասավ քաղբանտարկյալների ազատմանը, մնացած նպատակներին էլ մենք կհասնենք մեր ուժերով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում