Իրանական «Ռեսալաթ» օրաթերթի մատուցմամբ, Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Մուհամադ Քարամի Ռադը, անդրադառնալով Իրանի և «Վեցյակի» միջև կայանալիք բանակցություններին, հայտարարել է. «Իրանի դիրքերն առաջիկա բանակցությունների ընթացքում ուժի դիրքեր են: Մենք այսօր մեր գիտնականների ահաբեկչության հարցում մեղադրում ենք Մեծ Բրիտանիային, և նրանք բանակցություններում պիտի մեզ բացատրություն տան այդ գործողությունների համար»։
Քարամի Ռադը, անդրադառնալով Իրանի միջուկային աշխատանքներին, ավելացրեց. «Այլևս ոչ մի կասկած չկա Իրանի ատոմային աշխատանքների հարցում, և դրա ապացույցը հենց ԱԷԿ-ի հրապարակած 22 զեկույցներն են, որոնց մեջ մատնանշված է, որ Իրանի միջուկային աշխատանքները լիովին խաղաղասիրական են»։