ՀԱԿ արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանի կարծիքով, գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի դժգոհությունը պայմանավորված էր նրանով, որ ԵԱՀԿ-ն Ադրբեջանի համար ԼՂՀ հարցի լուծման առումով անհարմար կազմակերպություն է, քանի որ այնտեղ որոշումները կայացվում են կոնսենսուսով: «Ադրբեջանը առաջիկայում կփորձի բանակցային գործընթացը այնպիսի միջազգային կազմակերպություն տեղափոխել, որտեղ կա քվեարկություն: Կարծում եմ` Ադրբեջանը առաջիկայում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեա ԼՂՀ հարցի վերաբերյալ նոր բանաձև կներկայացնի, որը ավելի վտանգավոր է լինելու, քան սեպտեմբերին ներկայացրածը»: Վլադիմիր Կարապետյանի գնահատմամբ, Հայաստանի համար վտանգներ է պարունակում փաստահավաք խմբի՝ հունվարին սպասվելիք զեկույցը ԵԱՀԿ-ում:
Լուսանկարը` PanArmenianPhoto-ի