Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Կոալիցիա ընդդեմ արտագաղթի

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքների հինգերորդ օրվա իր ելույթում ծավալուն և հանգամանալից վերլուծության ենթարկեց արտագաղթ երևույթը հայ ժողովրդի կյանքում և այդ համատեքստում մտահոգություն բարձրացրեց ներկայումս Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող աստիճանի հասած այդ երևույթի մասին: Եվ ահա, դրան զուգահեռ, հարցազրույց տալով Nouvelles d’Arménie ֆրանսիական ամսագրին, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը, իհարկե՝ հայ-թուրքական հարաբերության համատեքստում, բայց, ըստ էության, Հայաստանի ներքին կյանքին առնչվող սենսացիոն մի բան է հայտարարել։

«Իսկ Հայաստանը տառապում է, Հայաստանն օրեցօր դատարկվում է։ Իսկ ո՞ւմ է ձեռնտու դա։ Մաֆիայի մի քանի պարագլուխների՞». հայտարարել է մեծանուն երգիչը, որը ներկայումս Հայաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչ է: Շառլ Ազնավուրը փաստորեն հայտարարում է, որ մաֆիան դատարկում է Հայաստանը: Հայաստանի արտագաղթի խնդիրը մտահոգում է նաև մեծանուն երգչին՝ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանին, և այստեղ արդեն հազիվ թե որևէ ՀՀԿ-ական, որևէ վարչապետ կամ նախագահ հայտարարի, թե ընդդիմությունը չափազանցնում է խնդիրը, և իրականում արտագաղթ կա, բայց դա ամենևին սարսափելի ծավալների չէ:

Ինչ էր անում իշխանությունը մինչև հիմա: Մի կողմ թողնենք արտագաղթի թեմայով կատակները, որ անում էր Տիգրան Սարգսյանը: Մինչև հիմա իշխանությունը հայտարարում էր, թե, ճիշտ է, գնացող կա, բայց այդ թիվն ամենևին էլ սարսափելի չէ, և նույնիսկ լավ է, որ գնում են, աշխատում ու հետ գալիս՝ ապահովելով իրենց ընտանիքների բարեկեցությունը Հայաստանում: Նման դիրքորոշում կարող է ունենալ միայն անմեղսունակ և անկենսունակ իշխանությունը, որը բացարձակ պատկերացում չունի արտագաղթ երևույթի մասին և ընդհանրապես չի էլ պատկերացնում, թե ինչպես պետք է գտնել այդ երևույթի խորքային և մակերեսային պատճառները զուգորդված և համալիր կերպով հաղթահարելու ուղիները:

Բայց երբ երևույթի՝ Հայաստանի դատարկվելու և դրանից մաֆիայի շահելու մասին հայտարարում է ոչ միայն ընդդիմությունը, այլև Շառլ Ազնավուրը, ինքը` Շառլ Ազնավուրը, ապա այստեղ արդեն իշխանությունը, ըստ էության, պետք է միայն լռի, նույնիսկ ընդհանրապես պապանձվի, որովհետև, մեղմ ասած, շատ դժվար է Ազնավուրին մեղադրել ինչ-որ քաղաքական շահարկումների կամ չափազանցության մեջ, որովհետև եթե այդ մարդու մոտ չափազանց ինչ-որ բան կա, դա մեկ իր տաղանդն է, և մեկ էլ սերն ու նվիրվածությունը հայրենիքին: Եվ այդ իմաստով, Ազնավուրը, կամա թե ակամա, ուղղակի ապտակում է Հայաստանի իշխանությանը՝ խոսելով ոչ միայն արտագաղթի, այլև դրանից մաֆիայի՝ շահեկան վիճակում հայտնվելու մասին:

Սակայն Ազնավուրի անունը իրենց քարոզչության համար աջ ու ձախ շահարկող իշխանությունը նրա այդ խոսքերը, իհարկե, կփորձի հնարավորինս անուշադրության մատնել, որ հանկարծ ոչ ոք չիմանա, թե Ազնավուրը այդպիսի գնահատական է տվել Հայաստանի վիճակին և այդպիսի մտահոգություն հայտնել արտագաղթի երևույթի հանդեպ. ջայլամային քաղաքականության տրամաբանության մեջ դա միանգամայն տեղավորվում է: Բաց այստեղ խնդիրը վաղուց արդեն այդ քաղաքականությունը չէ, այլ գիտակցումը այն իսկապես վտանգավոր երևույթի, որի մասին խոսում են Հայաստանի ապագայով մտահոգ մարդիկ:

Հայաստանը կորցնում է իր ամենաթանկ ռեսուրսը` մարդուն: Եվ երբ այդ երևույթը կա, արդեն որևէ իմաստ չունի, թե անկախության տոնիդ դու քանի տանկ կամ օդանավ կամ հրթիռ ես ցուցադրում, որովհետև ժամանակակից աշխարհում երկրի, այդ թվում՝ բանակի հզորությունը կախված է նրանից, թե որքան հզոր է այդ երկրում մարդկային ստեղծագործական միտքն, ու դրա իրացման ինչպիսի պայմաններ են ստեղծված այդ երկրում: Մինչդեռ Հայաստանը դատարկվում է, ու դա ոչ միայն ներսի, այլ նաև դրսի հայացքն է արձանագրում, կամ հայացքները: Չէ՞ որ օրեր առաջ էլ Հայաստան-Սփյուռք վեհաժողովում արտագաղթի նույն խնդիրը բարձրացրեց Մեծի Տանն Կիլիկիյո կաթողիկոս Արամ Առաջինը: Ու այս ամենի հանդեպ՝ իշխանության քար լռությունը: Թերևս, հասունացել է պահը, որ իշխանական այդ անտարբերությունը հաղթահարելու համար պետք է ձևավորվի համահայկական կոալիցիա, դաշինք, որի օրակարգում այդ մեկ, բայց չափազանց կարևոր հարցը կլինի` արտագաղթը և այն կանխելու համազգային ջանքի անհրաժեշտությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում