Սերբիայի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց թենիսի ամենահեղինակավոր թիմային մրցանակը` Դևիսի գավաթը: Բելգրադում ընթացող եզրափակիչում սերբերը 3:2 հաշվով առավելության հասան Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ: Հաղթական երեք միավորներից երկուսը իր թիմին բերեց աշխարհի 3-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը, իսկ վճռորոշ երրորդ միավորը վերջին 5-րդ խաղում վաստակեց Վիկտոր Տրոյիցկին: Վերջինս կիրակի օրը 3 սեթում պարտության մատնեց Միշել Լլոդրային` 6:2, 6:2, 6:3: Սերբիայի հավաքականը Դևիսի գավաթի խաղարկությանը մասնակցում է 2007 թվականից, և սա նրա առաջին հաղթանակն է այս մրցաշարում: