Tuesday, 09 06 2026
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի
00:10
«Նոա»-ն մանկապատանեկան ֆուտբոլի նոր կենտրոն կունենա
20:10
Նեյմարը թիմի կուռքն է. Վինիսիուս
17:20
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը
11:20
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը
09:20
Եվրոպայի Մ20 ընտրական մրցաշարի առաջատարները` հինգ խաղափուլից հետո. Հայաստանի շեխմատի ֆեդերացիան տվյալներ է հրապարակել
22:45
Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստուհիները Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը 6 խաղափուլից հետո
21:30
Խվիչա Կվարացխելիան երկրորդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը

Բրիտանական պորտալը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր ֆուտբոլային ակումբների ցանկը

Բրիտանական Dailyrecord.co.uk պորտալը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր ֆուբոլային ակումբների ցանկը, որի ֆուտբոլիստները հաճախ ստիպված են լինում ռիսկի ենթարկել իրենց կյանքը։ Բրիտանական պորտալի «սև ցուցակում» ընդգրկվել են միանգամից երկու ռուսական ակումբներ։ Ավելին, նրանք գլխավորել են այդ ցանկը։

Ստորև ներկայացվում է այդ «սև ցուցակը».
1. «Անժի» (Մախաչկալա) – Մախաչկալայում այնքան վտանգավոր է, որ ֆուտբոլիստներն այնտեղ գտնվում են միայն խաղի օրերին, իսկ հանդիպման եզրափակիչ սուլոցից հետո մեկնում են դրանից 1000 մղոն հեռավորության վրա (Մոսկվայի մոտ) գտնվող իրենց անվտանգ մարզաբազան։ Կամերունցի աստղ Սամուել Էտո’ոյի, որին օլիգարխ Սուլեյման Քերիմովը դարձրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, ժամանման օրը Մախաչկալայում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում սպանվել է 5 մարդ։
2. «Թերեք» (Գռոզնի) – Ոչ բավարար արդյունքների համար «Թերեք»-ի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվեց հոլանդացի լեգենդար մասնագետ Ռուուդ Գուլիտը, որին վերջնագիր էին ներկայացրել. «Կա՛մ հաղթիր, կա՛մ դու խնդիրներ կունենաս»։ Այս վերջնագրի հեղինակն անձամբ Ռամզան Կադիրովն է՝ Չեչնիայի նախագահի որդին, ով տանը պահում է առյուծներ ու վագրեր, և որի ընկերն է սկանդալային բռնցքամարտիկ Մայք Թայսոնը։
3. «Մարսել» (Ֆրանսիա) – Վերջին մի քանի ամիսներին «Մարսել»-ի 10 աստղեր ենթարկվել են զինված հարձակման։ Թիմի բրազիլացի պաշտպան Վիտտորինո Հիլթոնը նախընտրեց տեղափոխվել «Մոնպելիե» այն բանից հետո, ինչ Մարսելում թալանվեց նրա տունը, նրան դաժան ծեծի ենթարկեցին, իսկ ընտանիքի անդամներին պատանդ վերցրին։ Նշվում է, որ թիմի արգենտինացի կիսապաշտպան Լուչո Գոնսալեսն ակումբի սեփականատերերին աղաչել է խզել պայմանագիրն այն բանից հետո, ինչ նրա տուն ներթափանցած թալանչիները սպառնացել են նրան և նրա աղջկան, ապա առևանգել նրա ոսկեղենը, կրեդիտ քարտերը և թանկարժեք ավտոմեքենան։
4. Տոգոյի հավաքական – 2010 թվականին Անգոլայում գնդակոծվել է Տոգոյի հավաքականի ֆուտբոլիստների ավտոբուսը, որն ուղևորվում էր Աֆրիկայի գավաթի խաղարկությանը։ Արդյունքում, սպանվել էր ավտոբուսի վարորդը, իսկ պաշտպաններից մեկն ու դարպասապահը հրազենային ծանր վերքեր էին ստացել։ Ընդհանուր առմամբ, հարձակումից տուժել էր 8 մարդ՝ ներառյալ լրագրողներն ու թիմի երկու բժիշկները։
5. «Պորտուգեզա» (Բրազիլիա) – Թիմի տնային պարտություններից մեկից հետո թիմի հանդերձարան են ներխուժել 4 զինված անձինք, ովքեր դժգոհ են մնացել իրենց թիմի խաղից և ֆուտբոլիստներին զգուշացրել են, որ դա չուղղելու դեպքում նրանք մեծ խնդիրներ կունենան։
6. «Ռոմա» (Իտալիա) – Թիմի սևամորթ խաղացողները բազմիցս ենթարկվել են հարձակման։ Օրինակ, 26-ամյա Ահմեդ Բարուսոյին անհայտ անձինք ծեծի էին ենթարկել նրա համար, որ նա հրաժարվել էր լքել ակումբը։
7. «Ցրվենա Զվեզդա» (Բելգրադ) – 2008 թվականին թիմի ֆանատը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման՝ ոստիկանին հրավառության միջոցով սպանելու փորձի համար։ Իսկ անցած տարի տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ սպանվեց ֆրանսիական «Թուլուզ»-ի ֆանատը, և ծեծի ենթարկվեց Բելգրադի «Պարտիզան»-ի երկրպագուն։
8. «Ինդեպենդիենտե» (Արգենտինա) – արգենտինացի կիսապաշտպան Մաթիաս Ալմեյդան թիմի հետ պայմանագիր ստորագրելուց անմիջապես հետո՝ դեռ թիմի նոր մարզաշապիկը չհագած, ստիպված եղավ լքել ակումբը, քանի որ իմացավ, որ իր ընտանիքի անդամները գտնվում են առևանգիչների թեկնածուների թվում։ Ֆուտբոլիստն անհապաղ վերադարձավ Եվրոպա։
9. «Սելեսսիոն դե Կորոիկո» (Բոլիվիա) – Այն ֆուտբոլիստը, ով կորոշի հագնել այս ակումբի մարզաշապիկը, նա պետք է պատրաստ լինի ամեն օր ռիսկի ենթարկել իր կյանքը։ Այստեղ ֆուտբոլիստներին սպառնում են ոչ թե զինված ավազակները, այլ՝ բնությունը։ Մարզաբազա տանող ուղին անցնում է «Մահվան ճանապարհով»։ Տեղաբնիկները հենց այդպես են որակել այդ 70 կիլոմետրանոց ճանապարհը, ուր ամեն տարի զոհվում է ավելի քան 100 մարդ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում