Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հուսով եմ` վաղը կհաղթենք. Վարդան Մինասյան (տեսանյութ)

«Եվրո-2012»-ի ընտրական փուլի Հայաստան-Մակեդոնիա հանդիպման նախօրեին «Հանրապետական» մարզադաշտի մամուլի սրահում կայացած ասուլիսում ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարեց, որ մեր թիմը հանդիպման սկզբից ագրեսիվ ֆուտբոլ է ցուցադրելու և փորձելու է ճնշում գործադրել մրցակցի վրա:

Գնահատելով թիմի ընդհանուր վիճակը` Մինասյանն ասաց, որ խնդիրներն ավելացել են. «Պրոբլեմները շատացել են. ինչպես գիտեք 21 հոգի ենք հրավիրել, սակայն Արազ Օզբիլիսը վնասվածքով է եկել, Հրայր Մկոյանը կբացակայի՝ դեղին քարտերի պատճառով, մինչև հիմա դեռ պարզ չէ Ռոբերտ Արզումանյանի մասնակցությունը, բայց 90 տոկոսով նա չի կարողանա մասնակցել հանդիպմանը: Մեր տրամադրության տակ եղած մյուս 18 հոգին նորմալ վիճակում են` թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Թիմի տրամադրությունը բարձր է»:

Մակեդոնացիների ընտրանուն անդրադառնալով` Մինասյանը նշեց, որ նրանք բավական կազմակերպված թիմ ունեն, և նոր մարզիչը նույնպես ուժեղացրել է թիմը:

«Մակեդոնիայի հավաքականի բոլոր 8 խաղերը դիտել եմ: Նրանք ոչ մի դեպքում խաղով չեն պարտվել, խաղեր են եղել, որ Մակեդոնիան նույնիսկ առավելություն է ունեցել մրցակցի նկատմամբ: Ուղղակի ինչ-որ բան չի ստացվել: Նոր մարզչի գալով՝ նրանք ավելի կազմակերպված են խաղում: Առանց Պանդևի՝ Մակեդոնիայի խաղում տարբերություն կլինի. նա թիմի լիդերն է, բայց չգիտեմ որ կողմը կլինի` դրական, թե բացասական»:

Նախորդ հանդիպումների համեմատ՝ տակտիկական փոփոխություններ նույնպես կլինեն. «Ավելի ագրեսիվ պետք է խաղանք, ինձ թվում է ճիշտը հենց սկզբից ճնշում գործադրելն է»:

Մինասյանը նաև նշեց, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ չմտնելը ձախողում չի համարի և վերջում հույս հայտնեց, որ վաղը կհաղթենք:

Լուսանկարը՝ TOTALFOOTBALL-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում