Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ԵԽԽՎ-ն նոր «Մարտի 1» իրագործելու քարտ բլանշ է տալիս ՀՀ իշխանությանը

Եվ այսպես, Ստրասբուրգում երեկ ԵԽԽՎ հավանությանն է արժանացել մի բանաձև, որում ԵԽԽՎ հայաստանյան համազեկուցողներ` պարոնայք Ալեքս Ֆիշերն ու Ջոն Պրեսկոտը Մարտի 1-ի էջը «համարել են փակված»: Եվ ԵԽԽՎ պատգամավորների մեծամասնությունը կողմ է քվեարկել այդ փաստաթղթին` առանց միգուցե իրեն նեղություն տալու ծանոթանալ Հայաստանում առկա իրավիճակին, այդ թվում` Մարտի 1-ի շուրջ ստեղծված իրավիճակին, գործի բացահայտման ընթացքին, առանց լսելու Մարտի 1-ի զոհերի հարազատներին:

Սա, ինչպես ասում են, անտարբերություն է եվրոպական ձևով, երբ կա մի կառույց, որն ինչ-որ չափով երկրների և հասարակությունների ճակատագրեր է տնօրինում, բայց տնօրինում է այնպիսի մի անփութությամբ, կարծես խոսքը ոչ թե տասը մարդկային ճակատագրեր զոհած և նրանց հարազատների ճակատագրերը խեղած մի ողբերգության մասին է, այլ պարզապես շարքային մի իրադարձության: Մյուս կողմից` հայաստանյան հասարակությունը, թերևս, պետք է վաղուց արդեն պատրանքներ չունենա երկրի ժողովրդավարացման գործում Եվրոպայից էական աջակցություն ակնկալելու համար:

Բանն այն է, որ Եվրոպան այժմ ինքը գտնվում է բավական լուրջ ճգնաժամի մեջ և ըստ էության` նոր Եվրոպայի որոնման ցավոտ գործընթացում, որովհետև, այսպես ասած, մեր բոլորի իմացած Եվրոպան արդեն ամենևին այն չէ, ինչ որ էր առաջ, ինչպես կասեր Չարենցը: Ներկայիս Եվրոպան գտնվում է ինքնության լուրջ ճգնաժամի շեմին, և այդ Եվրոպայից անիմաստ է ակնկալել մեր ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված գործնական ջանքեր: Ավելին` արդեն երևի թե մե՛նք պետք է օգնենք Եվրոպային, և Հայաստանում ժողովրդավարության համար պայքարող ակտիվ քաղաքացիական հանրույթը երևի թե ինքը պետք է Եվրոպային օգնի խորհուրդներով և հորդորներով:

Խոսքը սեփական ինքնության որոնման մասին չէ: Դա բացառապես եվրոպացիների գործն է, և այստեղ մենք` հայաստանցիներս, անելիք չունենք: Պարզապես մենք անելիք ունենք եվրոպական կառույցների ռեֆորմացիայի հարցում, որպես այդ կառույցների մի մասի լիարժեք անդամ: Լինելով հասարակություն, որն անմիջականորեն իր մաշկի վրա է զգում, թե ինչպես են ժողովրդավարացող հասարակությունները իրենց ամբողջատիրական վարչակարգերի դեմ պայքարում զգում եվրոպական արժեհամակարգի աջակցության կարիքը` ի դեմս այդ կառույցների, մենք, թերևս, պետք է մեր իսկ տառապանքի փորձով առաջարկություններ ներկայացնենք այդ կառույցների աշխատանքը լիարժեք և ավելի արդյունավետ դարձնելու համար:

Պետք է եվրոպացիներին այլևս ոչ թե փաստարկել այն, թե ինչպես է Հայաստանի իշխանությունը խախտում մարդու իրավունքներն ու ժողովրդավարության սկզբունքները, այլ պարզապես փաստարկել համաեվրոպական կառույցների անարդյունավետությունը իրենց նոր անդամների քաղաքացիական հասարակություններին աջակցելու գործում, իրենց նոր անդամ երկրներում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին նպաստելու գործում: Եվ այդ առումով հայաստանյան հասարակությունը, թերևս, կարող է նաև դաշնակիցներ փնտրել այն հասարակություններում, որոնք ևս եվրոպական ընտանիքի այդ հոգատարությունն են ակնկալում, սակայն ստանում են համանման անտարբերություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում