Այսօրվանից Սևանի ավազանի բնակչության համար իրազեկման լայն աշխատանքներ կիրականացվեն բնապահպանության նախարարի հրամանով նախատեսված կարգի վերաբերյալ, համաձայն որի՝ դեկտեմբերի 5-8-ը լճից կհանվեն բոլոր տեսակի լողամիջոցները, և մուտքը լիճ կարգելվի: Միայն դեկտեմբերի 28-31-ը լճում կթույլատրվի կարաս ձկնատեսակի և խեցգետնի որսը, որից հետո մուտքը լիճ կարգելվի մինչև հունվարի 20-ը:
««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ղեկավարությամբ և մարզի իրավապահ մամինների ներգրավվածությամբ կստեղծվի աշխատանքային խումբ, որը շուրջօրյա հսկողություն կիրականացնի սահմանված կարգը պահպանելու և ձկնագողության բոլոր փորձերը կանխելու ուղղությամբ: Կարգազանցների նկատմամբ կկիրառվեն օրենքով նախատեսված ամենախիստ միջոցները: