Saturday, 25 03 2023
01:00
SOCAR-ը սկսել է ղազախական նավթի տարանցումը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հայ-թուրքական սահմանը բացվել է Հերմինե Նաղդալյանի՞ համար
ԵԱՀԿ-ում դեսպան Պապիկյանի անդրադարձը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը
Ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել Արտաշատում
23:45
Թուրքիային քննադատել են ԱՄՆ-ի կոնգրեսում
23:30
Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը
23:15
Էմանուել Մակրոնը հայտնել է Չինաստան այցելելու ծրագրի մասին
23:00
ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն
Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Լիբանանի վիճակը բոլոր առումներով «գեշ» է․ չի բացառվում՝ բախումներ լինեն
Արմավիրի ջրանցքներից մեկում դի է հայտնաբերվել
Հռոմի ստատուտը վավերացնելով՝ Հայաստանը հաղորդ է դառնում միջազգային իրավակարգին
Բախվել են BMW-ն ու մոպեդը. մոպեդի վրա գտնվող 3 հոգին հայտնվել են ​ավտոբուսի տակ. կա 2 զոհ,1 վիրավոր
Չնայած ԱՄՆ-ի զսպող կոչերին, հողի վրա Ադրբեջանի գործողությունները սահմանափակում է Իրանը
ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել արդյունավետ գործընկերությունն ՀՀ ներքին գործերի նախարարության հետ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ
Հայ գերիների հարցերով փաստաթղթեր են տարածվել Նյու Յորքում, Ժնևում, Վիեննայում և այլուր. Միրզոյան
Էդգար Փարվանյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից
Մխիթարյանի ներկայությունը կհեշտացներ մեր գործը․ Պետրակովի և Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը ուսումնավարժություն է անցկացրել Գյումրու երկաթուղային կայարանում
Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արշակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
Կանգնեցրե՛ք Ալիևին, այլապես մի օր նա և իր «կնքահայր» Էրդողանը կխժռեն նաև ձեզ
Այս որոշումը հսկայական քաղաքական ռեսուրս է տրամադրում․ Տիգրան Եգորյան
Շախմատիստ` Գարրի Կասպարով
Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ
Զոհված 15 զինծառայողների գործով մեղադրյալ, զորամասի հրամանատարի տեղակալի կալանքի ժամկետը երկարաձգվել է
Վրաստանում չորս պատգամավոր զրկվել է մանդատից
Ծեծից հետո 15 կրակոցով սպանել է ծեծողի կնոջն ու վիրավորել ծեծողին

Մարտի 1-ի էջը փակում են նոր սպանությունների՞ համար, սրա՞նք են Եվրոպայի արժեքները, եվրոպական ժողովրդավարությունը

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը լկտիություն և մեծագույն ստորություն է որակում ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողվի կողմից ընդունված, Մարտի 1-ի էջը փակող բանաձևի ընդունումը: Նման գնահատականներ նա հնչեցրեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

«Պատկերացնո՞ւմ եք Մարտի 1-ի զոհերի հարազատների վիճակը, մարդկանց, ում երեխաների գերեզմաններին խոտը չկանաչած` ԵԽԽՎ նման բանաձև է ընդունում: Սա լկտիություն և ստորություն է: Մարտի 1-ի էջը փակում են Հայաստանում նոր սպանությունների՞ համար, սրա՞նք են Եվրոպայի արժեքները, եվրոպական ժողովրդավարությունը»,- հռետորական հարց հնչեցրեց ՀԱԿ ներկայացուցիչը` միաժամանակ հավելելով, որ եվրոպական կառույցի կողմից Մարտի 1-ի էջի փակումը նույնն է, ինչ, ասենք, Հայաստանի կողմից ԱՄՆ նախկին նախագահ Քենեդու սպանության հարցի փակումը:

Գուրգեն Եղիազարյանի համոզմամբ՝ Եվրոպան, որքան էլ ժողովրդավար, Հայաստանի հանդեպ երկակի չափորոշիչներ է կիրառում և Մարտի 1-ի էջը փակելու համար ավելի քան առարկայական գին է ուզելու, այն է՝ Լեռնային Ղարաբաղի հարցի ոչ հայանպաստ լուծում:

Ամփոփելով՝ ՀԱԿ ներկայացուցիչը ընդգծեց, որ Հայաստանին արհավիրքներից փրկվելու, կանոնակարգված նախագահ ունենալու համար ժամ առաջ արտահերթ ընտրություններ են անհրաժեշտ:

Նշենք, որ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում երեկ քննարկվել և ընդունվել է Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի և Աքսել Ֆիշերի հեղինակած «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Հայաստանում» խորագրով բանաձևը:

Հիշեցնենք, որ բանաձևի նախագծում, ողջունելով մարտիմեկյան իրադարձությունների հետևանքով կալանավորվածներին ազատ արձակելու` Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը, Վեհաժողովը համարում էր, որ ընդդիմության և իշխող կոալիցիայի միջև արդյունավետ երկխոսության մեկնարկը, վերջին համաներման արդյունքները, 2008-ի մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքների հետաքննությանը նոր թափ հաղորդելը նշանակում է, որ 2008-ի մարտյան իրադարձությունների էջը, ի վերջո, կարելի է փակված համարել:

Երեկ ԵԽԽՎ-ում Ստրասբուրգում գտնվող հայաստանյան պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանից տեղեկացանք, որ Հայաստանում մեծ քննադատության արժանացած ձևակերպումները, փաստորեն, պահպանվել են, և ինչ-որ կոսմետիկ, աննշան լրացումներ են արվել: Ինչպես տեղեկացրել էինք, Զ. Փոստանջյանը հինգ առաջարկություն էր ներկայացրել, բայց դրանք երեկ, ըստ էության, չեն ընդունվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում