Tuesday, 16 04 2024
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց

Վերհիշենք ՀՅԴ ահաբեկչական «Դրո» և «31-ի» գործերը

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը բարձրացված հարցին պատասխանելով նշեց, որ այդ գործերով բացահայտվել է ահաբեկչական խումբ և հետագայում պարզվել, որ վերջինիս անդամները դաշնակցականներ են. «Եթե նրանք քաղբանտարկյալ էին, ապա այսօր էլ են քաղբանտարկյալ, այդ դեպքում, ինչո՞ւ Դաշնակցությունը չազատեց նրանց՝ անգամ իր իշխանության օրոք, եթե նրանք անարդար էին դատվել»: Տեր-Պետրոսյանը նաև հիշեցրեց, որ «Դրոյի գործը» բացահայտել է Դավիթ Շահնազարյանը, իսկ «31-ի գործը» բացահայտել և ամբողջ քննությունը վարել է ներքին գործերի նախարար, այսօր ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժիկ Սարգսյանը:

Նշենք, որ մինչ օրս այդ գործերով կան կալանավորվածներ, մասնավորապես` երկուսը «Դրոյի», մեկը` «31-ի գործով»: Այս երկու գործերով անցնող անձանց հարցում էլ, կարծում ենք, տեղին չէ քաղբանտարկյալ եզրույթի օգտագործումը: Ի դեպ, հետաքրքրական է, որ Դաշնակցությունն առավել ակտիվ էր շահարկում իրենց` Տեր-Պետրոսյանի օրոք քաղբանտարկյալ լինելու հանգամանքը այն բանից հետո, երբ Մարտիմեկյան սպանդից հետո 135 հոգի հայտնվեցին բանտերում, և հստակ էր, որ այդ մարդիկ քաղբանտարկյալ էին, քանզի ձերբակալվել էին քաղաքական դրդապատճառով, ոչ թե հանցանք կատարելու համար: Իհարկե, իշխանական ապարատի համար չափազանց հեշտ էր այդ մարդկանց վրա գործեր «թխելը», բայց փաստն այն է, որ նրանցից որևէ մեկին հանցանքի մեջ մեղադրելու համար բավարար ապացույցներ չեն եղել: Իսկ ահա «Դրոյի գործի» և «31-ի գործի» պարագայում հանցագործություն կատարելու հանգամանքն ակնհայտ է եղել:

Առաջինի դեպքում անգամ հենց իրենք` «Դրո» խմբի անդամները, փաստաթղթեր ու գրություններ են ունեցել` յուրաքանչյուր իրականացրած հանցագործության մասով:
Հիշեցնենք, որ «Դրոյի գործը» բացահայտվել է 1994թ. դեկտեմբերին, երբ բացահայտվել է Բեյրութ-Երևան-Մոսկվա երթուղով 5 կգ հերոինի փախադրումը, ինչից հետո բացահայտվել են նաև Ներսիսյան ամուսինների («Քերոբ» գործողություն) ու «Դրոյի» պատժիչ խմբի ղեկավար Գագիկ Սահակյանի («Թոփ-1» գործողություն) սպանությունները: Ի դեպ, 1991թ. պատժիչ խմբի ղեկավար Գագիկ Սահակյանը ծեծի միջոցով պատժել է Նաիրի Հունանյանին` սկաուտներին պատկանող համակարգիչները գողանալու համար: Դաշնակցության հետ «Դրո» խմբի կապն ապացուցում է նաև գործով դատապարտված Արսեն Արծրունու կազմած «Տնտեսական բաժնի զեկույցը»: Դատարանն ապացուցված է համարել, որ Արսեն Արծրունին իր տնտեսական զեկույցը (կոդավորված) պատրաստել է ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի համար: Հաստատվել է նաև, որ «Դրո» խմբի ստեղծման առաջարկն արած Յուրա Սարգսյանը ՀՅԴ բարձր օղակներում հայտնվել է Հրայր Կարապետյանի և Հրանտ Մարգարյանի միջոցով:

Ինչևէ, «Դրոյի գործով» չափազանց շատ փաստական հիմքեր ու իրեղեն ապացույցներ կան, որոնցով հստակ է դառնում այդ խմբի գործունեության և ՀՅԴ կապը: Եվ դժվար թե կարելի է հերոին տեղափոխողներին կամ եռակի մարդասպանություն կատարողներին քաղբանտարկյալ համարել: Իսկ եթե այդ գործով փաստերը սարքված լինեին, ինչպես արվել է «Մարտի 1»-ի գործերով, ապա շատ հեշտ դա կարելի էր բացահայտել հենց այն ժամանակ, երբ Դաշնակցությունը կանգնած էր Ռոբերտ Քոչարյանի կողքին, իսկ եթե դա չի արվել և այդ գործով դատապարտված անձինք դեռևս բանտում են, ապա քաղբանտարկյալ տերմինի օգտագործումը տեղին չէ:

Ինչ վերաբերում է «31-ի գործին», ապա այն բացվել է 1995թ. հուլիսին, երբ ՀՅԴ-ն, դժգոհ լինելով Տեր-Պետրոսյանի իշխանությունից, վերջինիս նկատմամբ ահաբեկչական գործողություն էր նախապատրաստել, սական չհասցրեց այն իրականացնել, քանզի ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանը` իր ղեկավարած զինված խմբով ձերբակալվեց և վնասազերծվեց նախագահական ուղևորվելիս: Ճիշտ է, այս գործով այնքան փաստական ապացույցներ չկան, որքան նախորդ գործով, սակայն այստեղ էլ ձերբակալությունների հիմք են ծառայել ցուցմունքները, որոնք տվել են հենց ահաբեկչական գործողության մասնակիցներն ու այլ տեղյակ անձինք: Ինչպես ասուլիս-հանրահավաքի ժամանակ նշեց ՀԱԿ առաջնորդը, այս գործը սկզբից մինչև վերջ տարել է այն ժամանակվա ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանը: Տեղեկացնենք, որ այս գործի բացահայտմամբ զբաղվել է նաև ազգային անվտանգության նախկին պետ Կառլոս Պետրոսյանը:

Նկատենք, որ Դաշնակցությունը հիմնականում շատ է խոսում «31-ի գործի» մասին` թերևս իմանալով, որ այստեղ իրեղեն ապացույցներն այնքան շատ չեն, որքան «Դրոյի գործում»: Բայց կարելի է վերջիններիս խորհուրդ տալ, որ ժամանակին քաղբանտարկյալ լինելու համար մեղադրեն հենց Սերժ Սարգսյանին. չէ՞ որ հենց նա է վարել գործը, և հենց նա է զեկուցել նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին գործի մանրամասները: Ակնհայտ է նաև այն, որ ոչ մի երկրում անվտանգության ծառայությունների կողմից բացահայտված և ուսումնասիրված գործի վերաբերյալ նախագահն առանձին ու իր սեփական նախաքննություն չի անցկացնում` պարզելու, թե իրեն զեկուցված նյութը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: Այսինքն` նման դեպքում առաջին ծանրությունը և պատասխանատվությունը ընկնում է այն մարմնի վրա, ում վարույթում գտնվում է գործը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում