Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը չեղյալ է համարել Լոնդոնում կայանալիք 2012 թ. Օլիմպիական խաղերի ժամանակ իր հյուրը լինելու՝ ՖԻՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին ուղղված հրավերը: Բանն այն է, որ Անգլիայի՝ 2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու հայտը տապալվել է, իսկ աշխարհի առաջնության անցկացման իրավունքը տրվել է Ռուսաստանին:
Ինքը` Բորիս Ջոնսոնը, եղել է անգլիական պատվիրակության կազմում: Լոնդոնի քաղաքապետարանը, ինչպես նաև Օլիմպիական խաղերի անցկացման կազմկոմիտեն այս լուրը չեն մեկնաբանել, սակայն հայտնի է, որ Ջոնսոնը չեղյալ է համարել մի քանի լյուքս համարների ամրագրումը: Իսկ հյուրանոցը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ամենահայտնի հյուրանոցներից մեկն էր` Dorchester-ը, որը գտնվում է Լոնդոնի հենց կենտրոնում: