«Եգիպտական լողափերը դատարկվում են». այսպիսի վերնագրով են լույս տեսնում շատ թերթեր Եգիպտոսում: Պատճառը շնաձկների անընդհատ հարձակումներն են հանգստացողների վրա Շարմ Ալ-Շեյխ քաղաքում: Բոլորին է հայտնի, որ զբոսաշրջությունը Եգիպտոսի տնտեսության հիմնական ուղղություններից է, և սա կարող է լուրջ վնաս հասցնել արաբական այդ երկրի բյուջեին:
Երեկ հայտնի դարձավ, որ շնաձկան զոհ է դարձել Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկը։ 70-ամյա գերմանուհին լողալիս է եղել ափից ոչ հեռու, երբ շնաձուկը հարձակվել է նրա վրա: Կինը տեղում մահացել է, քանի որ միանգամից շատ արյուն է կորցրել։
«Առաջին Լրատվական»-ը տեղեկացրել էր, որ անցած շաբաթ ևս 4 հոգի տուժել էին շնաձկան հարձակումներից, սակայն զոհեր այն ժամանակ չկային:
Շատերը Եգիպտոսում ասում են, որ իշխանությունների այն հայտարարությունը, թե նրանք բռնել են մարդասպան շնաձկին, չի համապատասխանաում իրականությանը: Իբր նրանք այդ քայլին դիմել են, քանի որ ցանկացել են, որպեսզի զբոսաշրջային բիզնեսը չտուժի: Տեղեկություններ կան, որ այն երկրներում, որտեղից ամենաշատն են ժամանում Եգիպտոս, կտրուկ ընկել է եգիպտական Շարմ Ալ-Շեյխի ուղեգրերի պահանջը։