Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

ՀՀ հավաքականն ամբողջական, միասնական և առողջ մեխանիզմ է. Հենրիկ Մխիթարյան

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը փոքրիկ անդրադարձ է կատարել «Եվրո-2012»-ի ընտրական փուլի B խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականին և հարցազրույց վերցրել մեր ընտրանու առաջատար Հենրիկ Մխիթարյանից:

Հոդվածում ասվում է, որ Հայաստանի հավաքականը շատերի համար անսպասելիորեն խառնվեց խմբից դուրս գալու պայքարին և ընտրական փուլի ավարտից 2 տուր առաջ առաջին երկու տեղերից մեկը զբաղեցնելու բոլոր հնարավորություններն ունի:

Հայաստանի հավաքականի հաջողություններն իսկապես շատերին են զարմացրել, սակայն ոչ Հենրիկ Մխիթարյանին. նրա կարծիքով ամեն ինչ օրինաչափ է:

«Առանց պատճառների և միանգամից արդյունքի չեն հասնում: Մեր թիմում շատ են երիտասարդ ֆուտբոլիստներն, ովքեր արժանացել են մարզիչների վստահությանը: Նրանք հասկանում են իրենցից ինչ է պահանջվում և ամեն ինչ անում են վստահությունն արդարացնելու համար: Մեր հավաքականի խաղը կառուցված է ֆուտբոլիստների և մարզիչների փոխադարձ վստահության վրա: Բոլորի մոտեցումը նույնն է` մարզիչների, խաղացողների, ֆեդերացիայի ղեկավարության, թիմի բժիշկների: Մենք ամբողջական, միասնական և առողջ մեխանիզմ ենք:

Հարկավոր է միայն հաջող խաղալ Մակեդոնիայի և Իռլանդիայի հետ: Պետք չէ այժմ մտածել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելու շուրջ: Այժմ անհրաժեշտ է մտածել միայն Մակեդոնիայի հետ կայանալիք խաղի մասին: Միավորները վերջում կհաշվենք: Հիմա պետք է կենտրոնանալ այն միակ հանդիպման վրա, որում մենք պարտավոր ենք հաղթել, այդուհետ արդեն կմտածենք Իռլանդիայի հետ հանդիպման մասին:

Հարկավոր է ցուցադրել այն խաղը, որը մեզ հաջողություն է բերել ընտրական փուլի վերջին հանդիպումներում, հավատալ մեր ուժերին և ամբողջական նվիրումով գործել: Ես հավասարաչափ լավ եմ հասկանում խաղընկերներիս և խաղադաշտ եմ դուրս գալու հաղթանակի հավատով:

Մեր առաջատարը թիմն է: Հենրիկ Մխիթարյանը միայնակ ոչինչ չի կարող անել: Առանց թիմի, առանց խաղընկերներիս ես ես չեմ: Շնորհակալ եմ խաղընկերներիս՝ իրենց և իմ նկատմամբ հավատի համար: Մենք բոլորով մեկ նպատակ ունենք:

Ամենակարևորն այն է, որ Հայաստանում երեխաները սկսել են համեմատվել հայ ֆուտբոլիստի հետ: Մենք ամեն ինչ անում ենք մեր ժողովրդին երջանկացնելու համար, և եթե հայ ֆուտբոլիստների մեջ արդեն կուռքեր կան, ուրեմն ճիշտ ճանապարհի վրա ենք: Ինձ համար մեծ պատիվ է լինել մեկն, ում ցանկանում են նմանվել պատանի ֆուտբոլիստները»,- Հենրիկ Մխիթարյանի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում