Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, ռուսական երեք «Գլոնաս-Մ» արբանյակներ հայտնվել են օվկիանոսում այն բանից հետո, երբ նրանց տիեզերք հասցնող «Պրոտոն-Մ» հրթիռը շեղվել է մի քանի աստիճանով նախանշված ուղուց և հայտնվել Խաղաղ օվկիանոսում:
Ձախողման մասին հայտնել են նաև «Ռոսկոսմոս»-ում: Այդ արբանյակները պետք է ապահովեին նավիգացիոն համակարգերի աշխատանքն ամբողջ աշխարհում: «Գլոնասը» նավիգացիոն արբանյակային համակարգ է, որը երկրորդ նմանատիպն է ամբողջ աշխարհում: Նախատեսվում է, որ այդ համակարգում պետք է գործեն 24 արբանյակներ, որոնք կապ պետք է ապահովեն ողջ աշխարհում: Այն համարժեք է ամերիկյան GPS համակարգին և իրականացվում է ռուս մասնագետների կողմից: