Հաճախ օգտակար սննդամթերքը չունի նույնքան հրապուրիչ համ և հոտ: Սակայն Beneforté ընկերության աշխատակիցները որոշել են փոխել դա` ստեղծելով բրոկկոլիի ավելի քաղցր տեսակ: Բացի այդ, նախատեսվում է, որ առաջիկայում շուկա կմտնեն տարբեր գույների` դեղին, մանուշակագույն և նարնջագույն գազարներ:
Ինչպես գրում է The Daily Mail պարբերականը, նոր բրոկկոլին օժտված կլինի նաև քաղցկեղ և սրտի հետ կապված խնդիրներ բուժող հատկություններով:
Այս բացահայտման ետևում կանգնած են Ջոն Իննեսի կենտրոնի և Նորիջի սննդամթերքների հետազոտության ինստիտուտի գիտնականները: Նրանցից պահանջվել է շուրջ 20 տարի` հասկանալու համար, թե ինչով է, օրինակ, այդքան օգտակար բրոկկոլին: Beneforté ընկերությունը պատրաստվում է հրաշք-բանջարեղենը վաճառել Marks & Spencer սուպերմարկետների ցանցում` դրանց համար սովորական գներով:










































