Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոուբլին։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ադրբեջանի համապատասխան կառույցների ու Ինտերպոլի հաջող համագործակցությունը։
Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել միմյանց փոխհարաբերությունների հեռանկարներին առնչվող խնդիրների շուրջ։











































