«Արցախ ֆրուտ» ՓԲԸ-ն սկսել է արտադրանքն արտահանել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամաս: Ստեփանակերտում գործող ընկերությունն արտադրում է մուրաբաների, ջեմերի, կոնֆիտյուրների, մրգահյութերի, թթուների և այլ պահածոների լայն տեսականի: Գործարանը հագեցած է եվրոպական անվանի ապրանքանիշների սարքավորումներով, ունի սեփական հետազոտական լաբորատորիան: Հատուկ ուշադրություն է դարձվում գործարան մտնող հումքի և պատրաստ արտադրանքի որակին,- հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: