Մոսկվայի քաղաքապետարանն առաջին անգամ արտոնել է, այսպես կոչված, «Ցասման օր» ակցիայի անցկացումը, որը նախատեսում է անցկացնել երկրի ընդդիմությունը: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
«Ձախ ճակատ» շարժման առաջնորդ Սերգեյ Ուդալցովն ասել է, որ «Մոսկվայի քաղաքապետարանի պաշտոնյաները «Ցասման օր» ակցիայի մասնակիցներին հայտնել են, որ մոսկովյան իշխանությունները համաձայնել են թույլատրել քաղաքի հենց կենտրոնում` Թատերական հրապարակում, հանրահավաքի անցկացումը»: Մինչև այդ Մոսկվայի իշխանությունները բազմիցս մերժել են դրա անցկացումը:
«Ցասման օրը» նախատեսված է հոկտեմբերի 12-ին: ՌԴ նախագահի աշխատակազմ և Կենտրոնական ընտրական հանձնաժողով երթով գնալու թույլտվության խնդրանքը մերժվել է:










































