Thursday, 28 03 2024
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

Սերժ Սարգսյանի ակնարկը

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի տարածաշրջանային այցից և մասնավորապես Հայաստան կատարելիք պետական այցից առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայ-ռուսական բարեկամությանը նպաստելու մեդալ է հանձնում ՌԴ նախագահ Մեդվեդևին: Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, փորձում է դրանով ժեստ անել Ռուսաստանին, որպեսզի դրա հաջորդ օրը Ֆրանսիային ուղղված ժեստերը Ռուսաստանի խանդը չհարուցեն: Իսկ Ֆրանսիային Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, շռայլ ժեստեր է հղելու, ինչը պայմանավորված է ներկայումս թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում ստեղծված բավական բարդ քաղաքական իրավիճակով: Այդ պայմաններում շատ դժվար է հույսը դնել միայն Ռուսաստանի վրա, և ընդամենը պետք է անել այնպես, որ հույսի «դիվերսիֆիկացիան» չհարուցի ռուսների զայրույթը կամ խանդը և, այսպես ասած, «ի դերև» չանի բոլոր հույսերը:

Բայց արդյոք Սերժ Սարգսյանին չի՞ մտահոգում այն, որ Մեդվեդևի պարգևատրումը կարող է խանդով ընկալվել նրան փոխարինելու եկող Վլադիմիր Պուտինի կողմից: Չէ՞ որ Մեդվեդևը արդեն գնացող նախագահ է, և ներկայումս, հատկապես այն բանից հետո, ինչ եղավ «Եդինայա Ռոսիա»-ի համագումարում, ակնհայտ է, որ նա Ռուսաստանում այլևս իրենից քաղաքական որևէ կշիռ չի ներկայացնում: Բայց գուցե Սերժ Սարգսյանը հենց դրա համար էլ պարգևատրում է Մեդվեդևին, ցույց տալու համար, թե իրականում ամենևին չի մտահոգվում Պուտինի հնարավոր խանդից: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը սրանով ակնարկի մակարդակով անդրադառնում է այն խոսակցություններին և կանխատեսումներին, որ Պուտինը, վերադառնալով, նաև վերադարձնելու է կամ փորձելու է օգնել վերադառնալու Քոչարյանին:

Սերժ Սարգսյանը ըստ ամենայնի ցույց է տալիս, որ ինքը Ռուսաստանի իշխանության հետ այդպիսի խնդիր չունի, և իր քայլերն այնտեղ միանգամայն հասկանալի ու ընկալելի ենև չեն առաջացնի Պուտինի խանդը կամ զայրույթը: Այսինքն՝ Մեդվեդևի պարգևատրումը ոչ միայն, այսպես ասած, արտաքին քաղաքական «դիվերսիֆիկացիոն» գործընթացների կամ հեռանկարների շրջանակում էր, այլ նաև ներքաղաքական գործընթացների և սպասումների:

Ի դեպ, Սերժ Սարգսյանը դրանց բավական երկար ժամանակ է, ինչ չի անդրադարձել ամենևին: Խոսքն ուղղակի անդրադարձի մասին է: Հնարավոր է, որ նա որոշել է մի քանի ակնարկներով մթնոլորտ ձևավորել, որից հետո նաև ուղղակիորեն կորոշի անդրադառնալ առկա հրատապ օրակարգին, որտեղ իսկապես նշանակալի իրադարձություններ են տեղի ունեցել, և հանրությանն անշուշտ հետաքրքրում է, թե ինչ է մտածում հենց Սերժ Սարգսյանն անձամբ թե՛ Քոչարյանի վերադարձի, թե՛ Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքերի, թե՛ ներքաղաքական երկխոսության ընդհատման մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում